Գլխավոր Լրահոս

Տաք շագանակներ՝ ԱՄՀ-ի ձեռքով

Տաք շագանակներ՝ ԱՄՀ-ի ձեռքով

Եվրոպան իր խնդիրներն ուրիշների փողերով չպիտի լուծի

Եվրոպայի խնդիրների լուծումը ոչ թե ԱՄՀ գումարներն են, այլ սեփական միջոցները, գրում են Արգենտինայի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Բլեյերը և Universidad Torcuato Di Tella համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Էդուարդո Լևի Եատին հրապարակած իրենց «ԱՄՀ-ն չպետք է միջամտի Եվրոպայի գործերին» հոդվածում։

Վերջերս լուրեր էին տարածվել, թե Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պատրաստվում է Իտալիային €600 մլրդ-ի օգնություն տրամադրել՝ տնտեսության կայունացման ծրագրի շրջանակում։

Եթե հաշվի չառնենք այս ծրագրի մասշտաբները, թվում է՝ սա ԱՄՀ հերթական կայունացնող ծրագրերից է, որոնց մասին անընդհատ խոսում են զարգացող երկրների դեպքում։ Սակայն այստեղ մեկ ուշագրավ առանձնահատկություն կա. Իտալիան ընտրյալների այն ակումբի անդամ է, որոնց տնտեսություններն արտաքին աջակցության կարիք չունեն։

Մինչ այժմ եվրոգոտու արվարձանային երկրների աջակցության ծրագրերը նախաձեռնել են հենց եվրոպական կառավարությունները, իսկ ԱՄՀ-ն օգնել է ֆինանսական առումով՝ հիմնականում հանդես գալով երրորդ կողմի՝ արտաքին խորհրդատուի կարգավիճակով։

ԱՄՀ ծավալներն ընդլայնելու մասին եվրոգոտու ֆինանսների նախարարների կոչից հետո ավելի քան ակնհայտ է, որ Եվրոպան փորձում է միջոցներ ներգրավել տարբեր աղբյուրներից։ Սա, իր հերթին, նշանակելու է, որ ԱՄՀ ահռելի օգնությունը Իտալիային, որը ֆինանսավորվելու է հիմնականում ոչ եվրոպական գումարների հաշվին, փոխում է խաղի կանոնները. իրականում Իտալիան դժվար թե ստանա այս օգնությունը, սակայն Եվրոպան, ամեն դեպքում, կփորձի իր խնդիրները օտար գումարների հաշվին լուծել։

Կա առնվազն երեք պատճառ, թե ինչու ԱՄՀ-ն չպետք է ենթարկվի այս ճնշմանը և չմեծացնի Եվրոպային տրամադրվող վարկերի ծավալները։

Առաջին՝ Եվրոպան ունի վերջին ատյանի իր սեփական ներքին վարկատուն՝ Եվրոպական կենտրոնական բանկը։

Երկրորդ՝ պոտենցիալ անվճարունակ երկրի վարկավորումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ԱՄՀ-ի համար։

Երրորդ՝ ի՞նչ տեղի կունենա, եթե ԱՄՀ «պահանջների գերադասելի իրավունքը» անհաջողություն կրի, որը հիմնված է «ժամանել ես վերջինը, սպասարկվել՝ առաջինը» սկզբունքի վրա։ Հենց այս իրավունքն է ԱՄՀ-ին թույլ տալիս նվազեցնել դեֆոլտի ռիսկը՝ հնարավորություն ունենալով երկրներին խելամիտ տոկոսադրույքներով վարկեր տրամադրել։

Մյուս կողմից՝ այս իրավունքը «երկաթյա» չէ. աղքատ երկրները, որոնք ի վիճակի չեն մարել ԱՄՀ-ի իրենց պարտքը, իրավունք ունեն կրճատել այն՝ «Խոշոր պարտք ունեցող աղքատ երկրներ» ծրագրի համաձայն։ Ի՞նչ տեղի կունենա, եթե հինգ տարի անց Իտալիան ԱՄՀ-ից խոշոր պարտք վերցնի։ Ի՞նչ կլինի, եթե տնտեսությունն այդպես էլ չկայունանա ու միջազգային կրեդիտորները ստիպված լինեն խուզել այդ պարտքի մի մասը։

ԱՄՀ «պահանջների գերադասելի իրավունքը» չգրված սկզբունք է։ Այս տեսանկյունից՝ ԱՄՀ-ն որպես ԵԿԲ-ի ռեսուրս օգտագործելը, ԵԿԲ-ին գերադասելի վարկատուի կարգավիճակ շնորհելով, կհանգեցնի հիմնադրամի խոցելիության մեծացմանը՝ ռիսկային վարկառուների աչքին։

Այս մեխանիզմը կարելի է դիտարկել որպես «պահանջների գերադասելի իրավունքի» անհիմն չարաշահում, որը, այս ամենից զատ, ԵԿԲ-ին անարդարացիորեն ազատում է սեփական պայմաններն իր անդամներին թելադրելու անհրաժեշտությունից։

Կարծում ենք՝ չարժե, որ միջազգային հանրությունը նման չարդարացված ռիսկի գնա, ու հույս ունենք, որ ԱՄՀ ոչ եվրոպացի անդամները կկարողանան դիմակայել եվրոպացիների ճնշմանը։ Եվրոպայի խնդիրների լուծումը ԱՄՀ գումարները չեն, սեփական գումարներն են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում