Գլխավոր Լրահոս

Ի՞նչ արժեն աղետները

Այս տարի դրանք ռեկորդային թանկ էին

2011թ. աղետները համաշխարհային տնտեսությանը պատճառել են ռեկորդային՝ $350 մլրդ-ի վնաս՝ անցած տարվա $226 մլրդ-ի համեմատ։ Այսպիսի տվյալներ է պարունակում շվեյցարական Swiss Reinsurance Co ապահովագրական ընկերության տարածած հաղորդագրությունը։

Համաշխարհային ապահովագրական ընկերությունների կորուստներն ընթացիկ տարում կազմել են $108 մլրդ, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է անցած տարվա համապատասխան ցուցանիշը՝ $48 մլրդ։ Ամենախոշոր կորուստներն ապահովագրական ոլորտը կրել է 2005թ.՝ $123 մլրդ։

2011թ. կորուստների մեծ մասի պատճառը Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժն ու ցունամիներն էին, որոնք ապահովագրական ոլորտի համար $35 մլրդ են արժեցել։ Նոր Զելանդիայի Կրայստչերչ քաղաքում փետրվարի 22-ին տեղի ունեցած երկրաշարժն ապահովագրության ոլորտին պատճառել է $12 մլրդ-ի կորուստ։

Թաիլանդում հուլիսին տեղի ունեցած ջրհեղեղների ապահովագրական փոխհատուցումները Swiss Re-ն գնահատել է $8-11 մլրդ։ Միացյալ Նահանգների հարավային նահանգներում ապրիլին և մայիսին տեղի ունեցած փոթորիկները պատճառել են համապատասխանաբար $7,3 մլրդ-ի և $6,7 մլրդ-ի կորուստ։

Հետաքրքրական է, որ փորձագետների կարծիքով՝ բնական աղետները, թեև պատճառած վնասներին, գրեթե միշտ դրական ազդեցություն են ունենում տնտեսական աճի վրա՝ արագացնելով այն։ Աղետներից տուժած երկրին անհրաժեշտ են նոր տներ, կենցաղային տեխնիկա, խողովակաշարեր, ենթակառուցվածքներ և այլն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում