Գլխավոր Լրահոս

Տոնական նվերներ ընտրելիս շտապել պետք չէ

Տոնական նվերներ ընտրելիս շտապել պետք չէ

Տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային. ո՞րն է գրպանին ավելի հարմար

Ամերիկյան շուկայում Ծննդյան տոների ամենապահանջարկված նվերը շարունակում է մնալ էլեկտրոնային գրքերի ռիդերը, չնայած այն դառը հիասթափություն է պարունակում։ Սկսել են թանկանալ էլեկտրոնային գրքերը՝ համեմատ տպագիրների, ընդ որում՝ գների միջև տարբերությունը երբեմն կրկնակի է։

2007թ., երբ Amazon-ը ներկայացրեց էլեկտրոնային գրքերի Kindle ռիդերները, էլեկտրոնային բեսթսելերները վաճառվում էին $9,99-ով, բուն ռիդերը՝ $399-ով։ Հատկանշական է, որ եթե հաջորդող տարիներին էժանանում էր ռիդերը (մինչև $100), բարձրանում էին էլեկտրոնային գրքերի գները։ Օրինակ՝ Քեն Ֆոլետի «Հսկաների անկումը» էլեկտրոնային տարբերակով Amazon-ում այժմ $18,99 արժե, այն դեպքում, երբ տպագիր տարբերակը $16,50 է։

Էլեկտրոնային գրքերն ավելի թանկ վաճառել որոշել են ամերիկյան վեց խոշոր գրահրատարակիչները։ Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել վերջնական սպառողի համար գնային նվազագույն շեմ սահմանելու շուրջ, որը խախտել չեն կարողանա անգամ ռիթեյլերները։ Նախաձեռնության հեղինակը Apple-ն է, ընկերությունում, փաստորեն, չեն ուզում խաղալ Amazon-ի թելադրած կանոններով։

Apple-ին մինչ այս հաջողվել էր համոզել ամերիկյան հինգ խոշոր գրահրատարակիչներին՝ հետ կանգնել գրքերի մեծածախ վաճառքի ավանդույթից, երբ ռիթեյլերները ձեռք էին բերում էլեկտրոնային գրքերի մեծածախ արտոնագրեր՝ մանրածախ գինը սահմանելով սեփական հայեցողությամբ։ Ընթացիկ տարվա մարտին հինգին այս հրատարակիչներին միացավ ամերիկյան շուկայի խոշոր խաղորդներից ևս մեկը՝ Random House Inc-ը։

Նշենք, որ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը այս համաձայնության օրինականության վերաբերյալ հետաքննություն է սկսել։ Տպագիր գրքերի շուկայում նման համաձայնություն չկա, մանրածախ ռիթեյլերներն իրենք են որոշում գնային սեփական քաղաքականությունը։

Մի շարք փորձագետների կարծիքով՝ գրահրատարակիչների այսպիսի գործելակերպը լրջորեն կհարվածի էլեկտրոնային գրականության վաճառքներին, որն անշեղորեն աճում էր վերջին տարիներին։ Այսօր գրահրատարակիչների հասույթի 15-20%-ը ապահովում են հենց գրքերի էլեկտրոնային տարբերակները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում