Գլխավոր Լրահոս

Լավությո՛ւն արա, գցի՛ր ջուրը

Լավությո՛ւն արա, գցի՛ր ջուրը

ԱՄՀ-ին օգնելու հերթը Լեհաստանինն է

Լեհաստանը Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) €6 մլրդ վարկ կտրամադրի։ Այսպիսի հայտարարություն է արել երկրի ֆինանսների նախարար Յացեկ Ռոստովսկին լեհական RMF FM-ի ռադիոյի եթերում։

Վարշավան վարկը կտրամադրի մի քանի տրանշով՝ Կենտրոնական բանկի պահուստներից։ Երկրում տնտեսական դրության վատթարացման դեպքում վարկի տրամադրումը կդադարեցվի։ Հատկանշական է, որ Լեհաստանն այն երկրների թվում է, որոնց ԱՄՀ-ն էր ոչ վաղ անցյալում վարկեր տրամադրում, և որոնց օգնության խնդրանքով դիմել է Եվրամիության ղեկավարությունը։

Նշենք, որ ընթացիկ տարվա հունվարին ԱՄՀ-ն հաստատել էր Վարշավային երկու տարի ժամկետով €30 մլրդ վարկի տրամադրման ծրագիրը։ Հաղորդվում էր, որ վարկի տրամադրումը միայն նախազգուշական միջոցառում է. լեհ քաղաքական գործիչները խոստացել էին այս միջոցների օգնությանը դիմել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։ 2009թ. Վարշավան միացել էր համանման մեկ այլ ծրագրի՝ €20 մլրդ արժողությամբ ԱՄՀ «վարկային ճկուն գծին», որը մեկ տարի անց ընդլայնվել էր ևս €8 մլրդ-ով։

Ինչպես հաղորդում է բրիտանական The Telegraph-ը, ԵՄ-ն վարկային աջակցության խնդրանքով դիմել է նաև Մեծ Բրիտանիային։ ԵՄ-ն մտադիր է ԱՄՀ-ի համար 25 մլրդ ֆունտ ստեռլինգ (€30,9 մլրդ) պարտք խնդրել, թեև վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել էր Միությանն այլևս չվարկավորել։

Նշենք, որ դեկտեմբերի 8-9-ը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովի ավարտին հայտնի դարձավ, որ ԵՄ երկրները ԱՄՀ-ին կտրամադրեն լրացուցիչ €200 մլրդ՝ եվրոգոտու խնդրահարույց երկրներին աջակցելու նպատակով։ Ֆինանսական այս հիմնադրամի միջոցների ընդլայնման շուրջ նոյեմբերյան գագաթաժողովի շրջանակում պայմանավորվածություն էին ձեռք բերել նաև Մեծ քսանյակի երկրները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում