Գլխավոր Լրահոս

«Գազպրոմ»-ը հեռանում է «Գազպրոմբանկ»-ից

«Գազպրոմ»-ը հեռանում է «Գազպրոմբանկ»-ից

Կասկածի տակ դնելով վերջինիս վարկանիշը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է 2013թ. վաճառել «Գազպրոմբանկ»-ի իր բաժնեմասը՝ ներգրավելով $1,3 մլն, հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» պարբերականը։ Այս մասին հայտնի է դարձել «Գազպրոմ»-ի՝ առաջիկա երեք տարիների բյուջետային կանխատեսումից, որը նախօրեին քննարկվել է ընկերության տնօրենների խորհրդում։

Փաստաթղթում հստակեցված չէ, թե ինչ ծավալով բաժնետոմսեր են վաճառվելու և ինչու հենց 2013թ.։ Հաշվի առնելով «Գազպրոմբանկ»-ի ներկայիս գնահատումն ու բաժնետոմսերի՝ ընթացող լրացուցիչ թողարկումը՝ չի բացառվում, որ «Գազպրոմ»-ը վաճառի բանկի կանոնադրական կապիտալում հավելվող 8%-ը, ինչից հետո էներգետիկ հսկայի բաժնեմասը կազմի 27%։

«Գազպրոմբանկ»-ում բաժնետոմսերի մասնաբաժնի կրճատումը «Գազպրոմ»-ում սկսել են դեռ 2006-ից (մինչ այս «Գազպրոմ»-ին պատկանում էր բանկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը)։ Այդ ժամանակ ընկերությունը լրացուցիչ թողարկում էր ծրագրում հօգուտ գերմանական Dresdner Bank-ի։ Սակայն գործարքն այդպես էլ չկայացավ, և բաժնետոմսերը գնեց ոչ պետական կենսաթոշակային «Գազֆոնդ» հիմնադրամը, ինչի արդյունքում «Գազպրոմ»-ի բաժնեմասը կրճատվեց մինչև 41,7%։

Բաժնետոմսերի ևս մեկ լրացուցիչ թողարկմամբ «Գազպրոմ»-ը մտադիր էր վաճառել բանկի՝ իրեն պատկանող բաժնետոմսերի ևս 14,5%-ը՝ նպատակ ունենալով գործարքից ստացված գումարը հատկացնել 2008թ. բյուջեով նախատեսված ծախսերին։ Այդ ժամանակ Ernst&Young միջազգային աուդիտորական կազմակերպությունը բանկը գնահատել էր շուրջ $15,6 մլրդ։ Այս ծրագրին խանգարեց 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը։

Այս տարեսկզբից «Գազպրոմ»-ում դիտարկում էին բանկում սեփական բաժնեմասի 16,7%-ի վաճառքի հնարավորությունը, այդ թվում՝ տեղաբաշխման միջոցով։ Սակայն ճգնաժամի երկրորդ ալիքի սպասումների հետևանքով հարկադրված էին հետաձգել նաև այս քայլը։

Ըստ Moody's-ի փորձագետների՝ բանկի վարկանիշն ուղղակիորեն կախված է «Գազպրոմ»-ի՝ բանկի բաժնետերերի կազմում լինելու հանգամանքից, ընդ որում՝ էներգետիկ հսկայի բաժնեմասը մինչև 25% նվազելու և այն պետական այլ ընկերության չանցնելու դեպքում, «Գազպրոմբանկ»-ի վարկանիշը զգալի «ճնշման» կենթարկվի։ Փորձագետները, այդուհանդերձ, կարծում են, որ 1,3 մլն-ի բաժնետոմսերի վաճառքը չի հանգեցնի այսպիսի իրավիճակի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում