Գլխավոր Լրահոս

«Ռոսնեֆտ»-ը դարձավ թիվ մեկը

«Ռոսնեֆտ»-ը դարձավ թիվ մեկը

ExxonMobil-ից առաջ անցնելով 1,6 մլն տոննայով

Ռուսաստանի «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը դարձել է նավթի արդյունահանման համաշխարհային առաջատարը՝ 2011թ. առաջին ինը ամիսների արդյունքներով։ Այս մասին հաղորդում են ռուսական պարբերականները՝ վկայակոչելով ընկերության հաշվետվությունը։

Ընթացիկ տարվա առաջին ինը ամիսներին «Ռոսնեֆտ»-ն արդյունահանել է 88,6 մլն տ նավթ։ Նախորդ տարիների առաջատար ամերիկյան ExxonMobil-ն այս ցուցանիշով ռուսական ընկերությանը զիջել է 1,6 մլն տ-ով՝ համապատասխան ժամանակահատվածում արդյունահանելով 87 մլն տ նավթ, գրում է «Կոմերսանտ»-ը։

«Ռոսնեֆտ»-ի նավթի և գազային կոնդեսատի արդյունահանման ընդհանուր ծավալն ընթացիկ հունվար-սեպտեմբերին կազմել է 122 մլն տ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 2,5%։ Ռուսական նավթի արդյունահանման ընկերության մասնաբաժինը 2011թ. կազմել է 24%՝ 2010թ. 23,7%-ի դիմաց։ Արդյունահանման ծավալների աճն ապահովել է հիմնականում Վանկորյան հանքավայրը (ՌԴ Կրասնոյարսկի մարզ), որտեղ 2011թ. ծրագրված է արդյունահանել 15 մլն տ, իսկ 2012թ.՝ 18 մլն տ նավթ։

«Վեդոմոստի» բիզնես պարբերականի տվյալների համաձայն՝ հում նավթի և գազային կոնդեսատի արդյունահանման ընդհանուր ծավալով «Ռոսնեֆտ»-ը, այդուհանդերձ, դեռ 1,7 անգամ զիջում է ExxonMobil-ին։ Մինչև 2020թ. ռուսական ընկերությունը մտադիր է ավելացնել արդյունահանումը մոտ 1,5 անգամ՝ տարեկան մինչև 160-180 մլն տ նավթ։ Ամբողջ 2011թ. ընթացքում ընկերությունը մտադիր է արդյունահանել 122 մլն տ նավթ։

Նշենք, որ «Ռոսնեֆտ»-ը շարունակում է մնալ համաշխարհային առաջատարը նաև հետախուզված պաշարների ծավալով։ Ներկայում դրանք գնահատվում են 2,5 մլրդ տ նավթ և գազային կոնդեսատ։

Հատկանշական է, որ ExxonMobil-ի նավթի արդյունահանման ցուցանիշների անկման վրա մեծապես ազդել է քաղաքական անկայուն իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմը։ Այս տարվա առաջին ինը ամիսներին ընկերությունը Մերձավոր Արևելքում արդյունահանել է 142 մլն բարել նավթ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 172 մլն։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերին նավթային երկու հսկաները՝ «Ռոսնեֆտ»-ը և ExxonMobil-ը, պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ Ընկերությունների միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է $3,2 մլրդ-ի ներդրումներ սևծովյան հանքավայրերի համատեղ շահագործման և հետախուզման աշխատանքներում։ «Ռոսնեֆտ»-ը, իր հերթին, հնարավորություն կստանա նավթ արդյունահանել ExxonMobil-ի ամերիկյան հարթակներում՝ Մեքսիկական ծոցում և Տեխասում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում