Սուպերհարկերը խեղճացրել են սուպերմեքենաներին
Մեքենաների հզոր շարժիչների համար սահմանվող հսկայական հարկերը, հարկային ստուգումները և բենզինի բարձր գները «ծնկի են բերել» սուպերմեքենաների ինդուստրիան, գրում է իտալական La Rebubblica պարբերականը։
Սուպերմեքենաների նվազող վաճառքների մասին լուրերը նորություն չեն։ Վերջին տարիներին իտալական Ferrari, Lamborghini և այս դասի մյուս մակնիշները գոյատևում են բացառապես ասիական զարգացող տնտեսությունների, ինչպես նաև Չինաստանում և աշխարհի այլ երկրներում բնակվող միլիարդատերերի հաշվին։
Սակայն նվազող վաճառքների խնդիրն այսօր շատ ավելի խորն է՝ անկում է ապրում այս դասի ավտոմեքենաների շուկան։ Իրավիճակն ավելի հստակ պատկերացնելու համար բավարար է ուսումնասիրել թանկարժեք այս մակնիշների վաճառքով մասնագիտացող կայքերը։
Այսպես՝ այսպիսի կայքերում Scaglietti մակնիշի ավտոմեքենայի գինը €60 հազ. է, 550 Maranello-ինը՝ մինչև 30 հազ., նորագույն 599 Maranello-ինը՝ €100 հազ, Lamborghini Murcielago-ն էժանացել է €80 հազ-ով, Porsche-ի մասին խոսք չկա։
Բացի հարկային ստուգումներից, ֆինանսական ճգնաժամից՝ շուկային մեծապես վնասում են բենզինի բարձր գները և շարժիչի հզորության համար սահմանվող հարկերը։ Սուպերմեքենաների ինդուստրիան աշխարհում 80 հազ. աշխատատեղ է ապահովում, իսկ բարձր հարկերը ոլորտին լիակատար փլուզմամբ են սպառնում։
Ընկերություններում հավատացած են, որ բարձր հարկադրույքները միան պոպուլիստական քայլեր են, վիճակագրությունը փաստում է, որ հարկային հավաքագրումներն այդքան էլ տպավորիչ չեն։
Սակայն ամենամեծ սպառնալիքն այլ տեղ է թաքնված։ Չինացիները և ասիացիները գնում են այն, ինչ նախընտրում են եվրոպացիները։ Նրանք փորձում են հասկանալ, թե ինչպիսին է «եվրոպացի» կարգավիճակի խորհրդանիշը, և կրկնօրինակում են «եվրոպացիներին»։
«Արդյունքում նրանք մինչև այսօր ժանյակազարդ ապակիներով մեքենաներ վարելու փոխարեն նախընտրել են սուպերմեքենաներ վարել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ նրանք տեղեկանան, որ Եվրոպայում դադարել են Ferrari կամ Porsche գնել»,– ամփոփում է La Rebubblica-ն։
Civilnet











