Գլխավոր Լրահոս

Զարգացող շուկաների հեղափոխություն

Նրանց զենքը նորարարությունն է

Վերջին տասը տարիներին համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը զարգացող շուկաներն են։ Համաձայն բրիտանական HSBC բանկի փորձագետների կանխատեսման՝ արդեն 2050թ. ներկայիս զարգացող 19 երկրները կընդգրկվեն աշխարհի 30 խոշորագույն տնտեսությունների թվում և ավելի կարևոր դերակատարում կունենան, քան Տնտեսական զարգացման և համագործակցության (ՏՀԶԿ) երկրները։

Զարգացող երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 40%-ը և համաշխարհային ուղղակի ներդրումների 37%-ը։ Հատկանշական է, որ ընթացիկ տարում ՏՀԶԿ տնտեսությունները լճացման փուլում են եղել, մինչդեռ զարգացող շուկաները բարձր տեմպերով աճ են արձանագրել։

Ավելին՝ աստիճանաբար մեծանում է ՏՀԶԿ անդրազգային կորպորացիաների թիվը, որոնց համար ավելի ու ավելի գրավիչ է դառնում զարգացող շուկաների «խաղաղ հեղափոխությունը»՝ հեղափոխական նորարարական որոշումներն ու լուծումները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ զարգացող շուկաներում այսօր հաշվվում է 21 500 անդրազգային կորպորացիա։

Թվային աշխարհը ևս անմասն չէ զարգացող շուկաների ազդեցությունից։ Facebook-ը կարող էր լատինամերիկյան նախագիծ լինել, նրա համահիմնադիրներից մեկը բրազիլացի է։ Չինական Tencent Holdings ինտերնետային ընկերությունների խումբն աշխարհում այս ոլորտի երրորդ ամենախոշոր ընկերությունն է՝ ըստ շուկայական արժեքի։

Զարգացող շուկաների անդրազգային կորպորացիաները ոչ միայն չափազանց նորարարական են, այլև կապիտալիզացիայի արագ աճի ներուժով։ Այսպես օրինակ՝ անցած տարի Իսրայելում 4000 նոր նախագիծ է թողարկվել՝ NASDAQ-ում գնանշվող ընկերությունների թվով աշխարհում զբաղեցնելով երկրորդ տեղը։

Ավելին՝ ՏՀԶԿ անդրազգային կորպորացիաներն աստիճանաբար տեղափոխվում են զարգացող շուկաներ։ Այսպես՝ այդ կորպորացիաներից 100-ը կենտրոններ ունեն զարգացող շուկաներում, մասնավորապես Հնդկաստանում և Չինաստանում։

Օրինակ՝ ամերիկյան Cisco ընկերությունը $1 մլրդ է ծախսել Հնդկաստանում կենտրոն ստեղծելու համար, Microsoft-ի օտարերկրյա ամենամեծ ներկայացուցչությունը Պեկինում է, IBM-ի հնդկական մասնաճյուղում ավելի շատ մարդ է աշխատում, քան Նահանգների կենտրոններում, գերմանական Siemens-ի 30 հազ. ինժեներների 12%-ն աշխատում է ասիական զարգացող շուկաներում։

Համաշխարհային բալանսի այս փոփոխության արագությունը հասկանալու համար անհրաժեշտ է նշել, որ 1990թ. հետազոտական, ինչպես նաև զարգացում ապահովող ուսումնասիրությունների 95%-ը բաժին էր ընկնում զարգացած երկրներին։

Տասը տարի անց ցուցանիշը նվազել է մինչև 76%. ներկայում հետազոտական աշխատանքով զբաղվողների 40%-ն աշխատում է զարգացող շուկաներում։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Չինաստանը, որն այսօր տարեկան $100 մլրդ ծախսում է հետազոտությունների վրա, առաջիկայում այս ցուցանիշով կգերազանցի ԱՄՆ-ին և Եվրոպային։

Առաջիկա տասը տարում զարգացող երկրներին բաժին կընկնի համաշխարհային տնտեսական աճի առյուծի բաժինը։ Մինչ 2020թ. ակնհայտ կլինեն նաև այս փոփոխությունների ազդեցությունը ինչպես նորարությունների աշխարհագրության, այնպես էլ ազգերի բարեկեցության վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում