Գլխավոր Լրահոս

Կուկը Ջոբսից ավելի «թանկ է»

Կուկը Ջոբսից ավելի «թանկ է»

Apple-ի նոր ղեկավարը ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող տնօրենն է

Ամերիկյան Apple կոնցեռնի ղեկավար Թիմ Կուկը ճանաչվել է ընկերության և ընդհանրապես Միացյալ Նահանգների ամենաբարձր վարձատրվող թոփ մենեջերը 2011թ.։ Անցած տարվա ընթացքում նա, ընդհանուր առմամբ, $378 մլն է վաստակել, հաղորդում է Bloomberg-ը։

2011թ. Apple-ում Կուկի վաստակած $378 մլն-ի զգալի մասը բաժին է ընկնում ընկերության բաժնետոմսերին, որոնք նրա տնօրինմանն են հանձնվել ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահից հետո։ Այս գումարում ներառված է նաև Կուկի տարեկան աշխատավարձն ու պարգևավճարը՝ յուրաքանչյուրը $900-հազարական։

Հետաքրքրական է, որ Ջոբսը տարիներ շարունակ ընկերությունում ստացել է խորհրդանշական՝ $1 աշխատավարձ։ Apple-ի համահիմնադրի հիմնական եկամուտը ձևավորվել է նրան պատկանող բաժնետոմսերից։ 2011թ. Ջոբսը տնօրինում էր ընկերության 5,5 մլն արժեթուղթ (այսօր՝ $2,3 մլրդ արժողությամբ), այն դեպքում, երբ Թիմ Կուկի տնօրինմանը հանձնված Apple-ի 1,5 մլն տարատեսակ բաժնետոմսերի փաթեթն այսօր $580 մլն արժե։ Հատկանշական է, որ ընկերության արժեթղթերի մի մասը, որոնցից Կուկն արդեն եկամուտ է ստանում, նրա սեփականությունը կդառնան միայն 2016թ., մնացած մասը՝ 2021թ.։

2011թ. Apple-ում Կուկի վաստակած գումարը գերազանցում է նաև այս ոլորոտում սահմանված նախորդ ռեկորդը, որը պատկանում է Viacom Inc մեդիա կոնցեռնի գործադիր տնօրեն Ֆիլիպ Դաումանին։ 2010թ. նա վաստակել էր $84,5 մլն։ Անցած տարվա ընթացքում Կուկը վաստակել է ավելին, քան 2010թ. ամենաբարձր վարձատրվող մյուս ինը մենեջերները միասին վերցված։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում