Գլխավոր Լրահոս

Պայթյունավտանգ իրավիճակ

Պայթյունավտանգ իրավիճակ

Գերման Գրեֆը՝ ռուսական գազի ապագայի մասին

Երեկ Մոսկվայում «Գայդարյան ֆորում»-ի շրջանակում մեկնարկել է «Ռուսաստան և աշխարհ. 2012-2020» խորագրով տնտեսական եռօրյա համաժողովը։ Վերջինիս օրակարգում Ռուսաստանի՝ մինչև 2020թ. սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության քննարկումն է։ Համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկի՝ «Սբերբանկ»-ի նախագահ, ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախկին նախարար Գերման Գրեֆն իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի էներգետիկ, մասնավորապես գազային ոլորտի հեռանկարների վերաբերյալ, հաղորդում է RBC Daily-ն։

«Էներգետիկ ոլորտում մեր որդեգրած ուղին ահռելի ռիսկեր է պարունակում»,– ասել է Գրեֆը՝ հավելելով, որ այն, ինչ ներկայում տեղի է ունենում բնական գազի համաշխարհային շուկայում, վախեցնում է իրեն։ «Ակնհայտ է, որ մենք կարիք ունենք նոր և մրցունակ միջամտության։ Այս ամենին մեր գլխավոր պատասխանը պետք է լինի ազատ շուկայական տնտեսությունը և մրցակցությունը»,– մեջբերում է RBC Daily-ն Գրեֆի խոսքը։

«Վերջին շրջանում զարգացած տնտեսությունների էներգետիկ, մասնավորապես գազի ոլորտում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ և արդիականացման ակտիվ գործընթացներ, որոնց վառ օրինակը Միացյալ Նահանգներն է։ Այնտեղ մասնավոր տրանսպորտի՝ գազի անցման գործընթացը զանգվածային տեխնոլոգիայի է վերածվում»,– նշել է Գրեֆը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի էներգետիկ գործակալությունը դեպի ավելացում է վերանայել գազի համաշխարհային պաշարների կանխատեսումը։ «Իսկ Ռուսաստանը դեռ արդիականացման շեմին է։ Մենք չենք հասել աճի ինովացիոն փուլին»,– ասել է Գրեֆը։

«Սբերբանկ»-ի նախագահի խոսքով՝ գազային ոլորտի ընդհանուր արդիականացման պայմաններում Ռուսաստանի մասնաբաժինը գազի համաշխարհային պաշարներում փոխվում է։ Ներկայում այն գնահատվում է 25%։ «Մենք փորձում ենք գազամուղներ կառուցել և պահպանել գազի արդյունահանման մեր մենաշնորհը, ինչը նոր մոտեցումներ է պահանջում»,– համաժողովում եզրափակել է իր ելույթը Գրեֆը։

Նշենք, որ բավական բարձր է մնում Ռուսաստանի բյուջեում նավթագազային ոլորտից ստացված եկամուտների մասնաբաժինը։ Մասնավորապես՝ եթե 2008թ. նավթագազային ոլորտից ստացված եկամուտները ՌԴ դաշնային բյուջեում կազմում էին 47,3%, ապա անցած տարի ցուցանիշը 49,2% էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում