Գլխավոր Լրահոս

Ռուբեն Վարդանյանի «մաստեր կլաս»-ը

Ռուբեն Վարդանյանի «մաստեր կլաս»-ը

Գումար աշխատելն ու բիզնես վարելը տարբեր բաներ են

Հունվարի 18-ին Մոսկվայում «Գայդարյան ֆորում»-ի շրջանակում մեկնարկել է «Ռուսաստան և աշխարհ. 2012-2020» խորագրով տնտեսական քառօրյա համաժողովը։ Վերջինիս օրակարգում Ռուսաստանի՝ մինչև 2020թ. սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության քննարկումն է։ Համաժողովի շրջանակում «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանի ելույթն ամբողջությամբ նվիրված է եղել բիզնեսի վարմանը։ Նա խոսել է գումար աշխատելու և բիզնես վարելու տարբերությունների, ինչպես նաև բիզնեսում հաջողության հասնելու հանգուցային գործոնների մասին, հաղորդում է համաժողովի պաշտոնական կայքը։

Վարդանյանն իր ելույթը սկսել է դահլիճի հետ երկխոսությամբ՝ «Ո՞վ է իրեն միջին խավին դասում»։ Հարցին ի պատասխան՝ ձեռք է բարձրացրել դահլիճի մեծ մասը։ Իսկ երբ Վարդանյանը հարցրել է, թե ով է հավատում, որ քսան տարի հետո կարող է ռուբլային միլիարդատեր դառնալ, օդում ընդամենը մի քանի ձեռք է մնացել։

«Երկար կարելի է խոսել ներդրումային միջավայրի մասին, բայց եթե անգամ այս լսարանը չի հավատում դրան, ապա սա ավելի շատ մեր բիզնես միջավայրն է հիշեցնում։ Ես շատ եմ շփվել սինգապուրյան հրաշքի հեղինակ Լի Կուան Յուի հետ։ Ըստ իս՝ նա բնավորության չորս գիծ ունի, որոնք էլ ապահովել են սինգապուրյան բարեփոխումների հաջողությունը՝ պրագմատիզմ, հետևողականություն, պարզություն, ինչպես նաև պետական մեքենայի շահագրգռվածությունը բիզնեսի հաջողության գործում»,– ասել է Վարդանյանը։

«Գումար աշխատելն ու բիզնես վարելը երկու տարբեր բաներ են և մարդկանց երկու տարբեր տեսակներ։ Վերջերս ես մասնավոր հիվանդանոցում եղա, որտեղ պատուհանները չէին բացվում։ Երբ գլխավոր բժշկին հարցրի պատճառը, ասաց, որ այդ ճանապարհով ինքը խնայում է։ Սա վառ օրինակ է, թե ինչպես կարելի է գումար վաստակել չբացվող պատուհանների և ոչ արդյունավետ բիզնեսի հաշվին»,– շարունակել է Վարդանյանը։

Պրոֆեսիոնալիզմ, առողջ բանականություն, աշխատանքի նկատմամբ սեր և հավակնություններ՝ սրանք, ըստ «Տրոյկա դիալոգ»-ի ղեկավարի, բիզնեսում հաջողության հասնելու հանգուցային գործոններն են։

Ելույթի վերջում Վարդանյանը խոսել է ֆինանսների մասին՝ նշելով, որ վերջին 1000 տարում Հունաստանը կա՛մ սնանկ է եղել, կա՛մ էլ դեֆոլտային իրավիճակում։ «Միգուցե այն իրադրությունը, որում ներկայում հայտնվել է Հունաստանը, ոչ թե պատահականություն է, այլ կենսաձև՞»,– եզրափակել է իր ելույթը Վարդանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում