Գլխավոր Լրահոս

Եթե շվեյցարացի լինեի

Կամ ինչպիսին կլիներ ձեր աշխատավարձը աշխարհի տարբեր երկրներում

Երբևէ մտահոգվե՞լ եք, թե ձեր կրթությամբ, մասնագիտությամբ և աշխատանքային փորձով որքան գումար կվաստակեիք այլ երկրում բնակվելու դեպքում։ Եթե այո, ապա ռուսական Slon.ru կայքը, հիմք ընդունելով Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալները, կազմել է պարզ մի հաշվիչ, որը կարող է փոխակերպել ձեր ընթացիկ աշխատավարձը մեկ այլ երկրի համապատասխան աշխատավարձի։

Հաշվարկը, իհարկե, բավական կոպիտ է, քանի որ հաշվիչն օգտագործում է միջին անվանական աշխատավարձերի հարաբերակցությունը (հիմք ընդունելով 2008թ. վերջի ազգային արժույթների փոխարժեքները)՝ ենթադրելով, որ մեկ այլ երկրում դուք աշխատանքային նույն հնարավորություններն ու պարտականությունները կունենայիք։

Բացի այդ՝ հաշվի չի առնվում քաղաքների միջև աշխատավարձերի տարբերությունը, երկրից երկիր ձեր մասնագիտության պահանջարկը, գնողունակության պարիտետը և բազմաթիվ այլ գործոններ։ Թերևս այս հանգամանքի շնորհիվ կհայտնաբերեք, որ, օրինակ, ձեր ընթացիկ հայաստանյան աշխատավարձը եվրոպական երկրներում շուրջ 10 անգամ բարձր կլիներ։

Սակայն պետք է հաշվի առնել, որ գները Եվրոպայում նույնպես շատ ավելի բարձր են, ուստի իրական աշխատավարձը բարձր է ընդամենը 5-8 անգամ։ Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ վերցված են ԱՄԿ-ի՝ 2008թ. պաշտոնական տվյալները, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռ նոր-նոր էր թափ հավաքում։

Տարբեր երկրներում աշխատավարձերի իրական հարաբերակցությունը լուրջ և աշխատատար ուսումնասիրություն է, որն ի զորու է կատարել, օրինակ, Համաշխարհային բանկը կամ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը։ Այդ պատճառով, եթե դուք պրոֆեսիոնալ տնտեսագետ չեք, ապա այս հաշվիչը բավական հստակ պատկերացում կտա ձեզ՝ տարբեր երկրներում աշխատավարձերի հարաբերակցության մասին։

Slon.ru-ի հաշվիչի միջոցով «Օրակարգ»-ը փոխակերպել է 2008թ. Հայաստանի պետական (Դ64 836) և մասնավոր հատվածների (Դ133 882) միջին անվանական աշխատավարձերը տասնվեց պետություններում։ Հիմք ընդունելով ստացված տվյալները՝ Հայաստանի քաղաքացիները 2008թ. ամենաբարձրը կվարձատրվեին Շվեյցարիայում՝ համապատասխանաբար Դ1,491 մլն և Դ3,08 մլն, իսկ ամենացածրը՝ Ուկրաինայում՝ Դ55 հազ. և Դ114 հազ.։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում