BBC-ում որոշել են խնայել գումարները
Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը նոր գլխավոր տնօրեն է փնտրում՝ պայմանով, որ նրա աշխատավարձը նախորդներից շատ ավելի ցածր է լինելու, գրում է բրիտանական The Times-ը։ Ըստ ընկերության դիտորդական խորհրդի նախագահ լորդ Պատենի (Lord Patten of Barnes)՝ համապատասխան թեկնածու ընտրելու նպատակով BBC-ն թոփ մենեջերներ որոնող (հեդհանթերային) միջազգային գործակալություն է վարձել։
BBC-ի ներկայիս գլխավոր տնօրեն Մարկ Թոմսոնի տարեկան աշխատավարձը 671 հազ. ֆունտ ստեռլինգ է։ Առայժմ հստակ չէ, թե երբ է Թոմսոնը լքելու պաշտոնը, սակայն Պատենը BBC-ի գլխավոր տնօրենի փոփոխություն նախատեսում է մինչև ընկերության դիտորդական խորհրդի նախագահի պաշտոնից իր հեռանալը՝ 2015թ.։
Վերջին տարիներին Թոմսոնը հաջողությամբ կարողացել է պահպանել ոչ միայն ընկերության իմիջը, այլ նաև բրիտանական կառավարության կողմից հատկացվող ֆինանսավորումը։ Այսպես՝ եթե պետական մի շարք ընկերություններ ճգնաժամի պայմաններում կորցրել են բյուջետային հատկացումների զգալի մի մասը, ապա 2010թ. Թոմսոնին հաջողվեց 6 տարով հետաձգել հեռուստառադիոընկերությանը պետական սուբսիդավորման դադարեցման մասին որոշումը։
Թոմսոնի հավանական փոխարինողների շարքում նշվում են BBC-ի հեռուստատեսային հաղորդումների տնօրեն Ջորջ Էնթվիսթլի, լրատվական ծառայության ղեկավար Հելեն Բոուդենի, BBC North-ի տնօրեն Պիտեր Սալմոնի և BBC One-ի տեսուչ Դենի Կոհենի թեկնածությունները։
Civilnet











