Գլխավոր Լրահոս

Դուբայն անցնում է արևային էներգիայի

Դուբայն անցնում է արևային էներգիայի

Ածխաջրածինների հաշվին ծախսելով $3,27 մլրդ

Դուբայի իշխանությունները մտադիր են $3,27 մլրդ արժողությամբ արևային մարտկոցների համալիր կառուցել, հաղորդում է Արաբական Միացյալ Էմիրությունների Gulfnews գործակալությունը։ Նախատեսվում է, որ համալիրը շահագործման կհանձնվի 2013թ.։

Ըստ Դուբայի Բնական և ջրային պաշարների վարչության կայքում տեղադրված հաղորդագրության՝ համալիրի տարածքը կկազմի 48 քառ. կմ, հզորությունը՝ 1000 ՄՎտ։ ԱՄԷ-ի իշխանությունները մտադիր են արևային էներգիայի միջոցով ոչ միայն նվազեցնել կախվածությունն էներգառեսուրներից, այլև կրճատել մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ծավալները։

Դուբայի իշխանությունները, էմիրության զարգացման ռազմավարության համաձայն, ծրագրում են նաև էմիրության էներգետիկ ընդհանուր պահանջարկում արևային էներգիայի մասնաբաժինը մինչ 2030թ. հասցնել 5%-ի, իսկ ատոմային էներգիայինը և ածխով աշխատող էլեկտրակայաններինը՝ 12%-ի։ Պահանջարկի մնացած մասը կբավարարվի բնական գազի հաշվին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում