Գլխավոր Լրահոս

McDonald's-ի գործերը լավ են

McDonald's-ի գործերը լավ են

Չնայած պարենամթերքի գլոբալ թանկացմանը

2011թ. McDonald's Corp. արագ սննդի ցանցի զուտ շահույթը տարեկան կտրվածքով կազմել է $5,5 մլրդ՝ արձանագրելով 11% աճ ու գերազանցելով շուկայի կանխատեսումները։ Ընկերության հասույթը կազմել է $27 մլրդ (աճը՝ 12%): Այս մասին են վկայում ընկերության ֆինանսական հաշվետվության տվյալները։

2011թ. 4-րդ եռամսյակում McDonald's-ի զուտ շահույթն ավելացել է 11%-ով՝ կազմելով $1,38 մլրդ ($1,33՝ մեկ բաժնետոմսի հաշվով)։ Փորձագետների կոնսենսուսային կանխատեսումը 1,29 էր՝ մեկ բաժնետոմսի դիմաց։ Ընկերության հասույթը համընկել է շուկայի կանխատեսումներին՝ 4-րդ եռամսյակում կազմելով $6,82 մլրդ (+10%)։ Հիշեցնենք, որ 2011թ. 3-րդ եռամսյակի տվյալները ևս գերազանցել էին փորձագետների կանխատեսումները։

Վերջին շրջանում շուկայի ուշադրության կենտրոնում McDonald's-ի ոչ միայն ֆինանսական ցուցանիշներն էին, այլև ընկերության կողմից կատարվող թանկացումները։ Այլ ռեստորանների նման McDonald's-ը ևս հարկադրված է եղել համակերպվել որոշ ապրանքատեսակների թանկացման հետ և անցած տարվա ընթացքում երկու անգամ բարձրացրել է գները։ Ամեն դեպքում, ընկերությունը փորձում է չկորցնել հաճախորդներին։

Փորձագետների կարծիքով՝ McDonald's-ը, ընդհանուր առմամբ, հաջողությամբ հաղթահարել է ճգնաժամը. 2009թ.հունիսից ի վեր՝ ընկերության հասույթն ավելացել է մոտ 19%-ով։

1955թ. հիմնված McDonald's-ն աշխարհի 119 երկրներում արագ սպասարկման ավելի քան 32 հազ. ռեստորան ունի, որոնք օրական սպասարկում են շուրջ 64 մլն հաճախորդի։ Ընկերության բաժնետոմսերի 99,9%-ը շրջանառվում է բորսայում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում