Գլխավոր Լրահոս

Էլի հեշտ և էժան դոլարներ

Էլի հեշտ և էժան դոլարներ

Բեռնանկեն տնտեսական նոր խթաններ է առաջարկում

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) ևս մեկ տարի կշարունակի դրամավարկային մեղմ քաղաքականություն վարել, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 2014թ. վերջ կպահի հնարավորինս ցածր մակարդակում (ներկայում՝ 0-0,25%), ասված է ԴՊՀ-ի Բաց շուկաների դաշնային հանձնաժողովի (FOMC) տարածած հաղորդագրության մեջ։ ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն չի բացառել նաև գումարային խթանումների քաղաքականության նոր փուլի հավանականությունը։

ԴՊՀ-ն ընթացիկ տարվա համար ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 2,2-2,7%։ 2013թ. համար կանխատեսումը 2,8-3,2% է։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա միջնաժամկետ հեռանկարում այն նույնպես ցածր կլինի։ Ընթացիկ տարում այն կկազմի 1,4-1,8%՝ նոյեմբերին կանխատեսված 1,4-2%-ի համեմատ։ Ի դեպ՝ FOMC-ն առաջին անգամ իր համար գնաճի երկարաժամկետ թիրախ է սահմանել՝ 2%։

«Եթե գնաճը բավական երկար ժամանակ մեր սահմանած թիրախից ցածր մնա, իսկ աշխատաշուկայում իրադրության կայունացումը դանդաղի, ապա հիմքեր կլինեն դրամավարկային քաղաքականության լրացուցիչ ծրագրի մեկնարկի համար»,– ասել է Բեռնանկեն՝ հավելելով, որ ԱՄՆ-ում տնտեսական ակտիվությունն աստիճանաբար կմեծանա՝ պայմանավորված սպառողական և գործարար վստահության աճով։

«ԴՊՀ հայտարարությունը նշանակում է, որ նախկինի պես գումարներ ներգրավելը հեշտ և էժան կլինի։ Ընկերություններն ավելի հեշտ միջոցներ կգտնեն աճի, իսկ սպառողները՝ գնումների համար։ Սա որոշակիորեն կթեթևացնի տնտեսական աճ ապահովելու խնդիրը»,– Bloomberg-ին ասել է Huntington Asset Advisors-ի մենեջեր Մեդլին Մետլոկը, որը $14,5 մլրդ-ի ակտիվներ է կառավարում։

Ֆոնդային շուկաներին, ընդհանուր առմամբ, ոգևորել է հեռանկարը, որ ԴՊՀ-ն դեռ երկար է դրամավարկային գերմեղմ քաղաքականություն վարելու։ FOMC-ի հաղորդագրությունից հետո ֆոնդային Dow Jones և Nasdaq-100 ինդեքսներն անգամ գերազանցել են 2011թ. առավելագույն մակարդակները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում