Գլխավոր Լրահոս

Ճապոնական բարոյականություն

Ճապոնական բարոյականություն

Canon-ի նախագահը հեռանում է վատ ցուցանիշների պատճառով

Ճապոնական Canon Inc.-ի նախագահ Ցունեձի Ուտիդան հրաժարական է ներկայացրել, ինչի պատճառը 2012թ. համար ընկերության ֆինանսական ցուցանիշների բացասական կանխատեսումն է։ Այս մասին ասված է ֆոտոտեխնիկայի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն այս ընկերության պաշտոնական հաղորդագրությունում։

Ընթացիկ ֆինանսական տարվա ավարտին՝ մարտի 29-ին, Ուտիդան կլքի ընկերության նախագահի պաշտոնը՝ ստանձնելով նախագահի խորհրդականի պարտականությունները։ Canon-ը կգլխավորի ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆուջիո Միտարիան։

Կադրային փոփոխությունները պայմանավորված են Canon-ի տարեկան շահույթի բացասական կանխատեսմամբ։ 2012թ. ընկերությունում սպասում են մոտ 250 մլրդ յենի ($3,3 մլրդ) զուտ շահույթ, ինչը 2011թ. համեմատ միայն 1%-ի աճ է նշանակելու։ Ընկերության տարեկան զուտ շահույթի շուկայական կանխատեսումներն ավելի լավատեսական են՝ 304 մլրդ յեն։

«Ընկերության ապագան ավելի ու ավելի անորոշ է դառնում՝ համաշխարհային տնտեսության դանդաղման ֆոնին»,– ասված է Canon-ի հաղորդագրությունում։ Հատկանշական է, որ ներդրողները զգուշորեն են արձագանքել թոփ մենեջմենթում կադրային փոփոխությունների մասին լուրերին. ընկերության բաժնետոմսերն էականորեն չեն արժեզրկվել։ Ի դեպ՝ անցած տարի Canon-ը կորցրել է շուկայական կապիտալիզացայի 19%-ը, ընկերության հիմնական մրցակից Nikon-ը նույն այս ցուցանիշն ավելացրել է 4%-ով։

Նշենք, որ Canon-ի բիզնեսի մոտ 50%-ը բաժին է ընկնում ոչ ճապոնական շուկաներին, և 2011թ. դոլարի և եվրոյի նկատմամբ յենի արժևորումը (8,9%-ով և 5,5%-ով՝ համապատասխանաբար) կրճատել է ընկերության օտարերկրյա եկամուտները։ Այդուհանդերձ, Canon-ն ընթացիկ տարվա համար կոմպակտ ֆոտոխցիկների վաճառքների 17% աճ է կանխատեսում՝ մինչև 22 մլն միավոր։ Մեկ օբյեկտիվով հայելային ֆոտոխցիկների դեպքում վաճառքների աճը, ըստ ընկերության փորձագետների, կկազմի 27%՝ մինչև 9,2 մլն միավոր։

Այլ բան են վկայում շուկայի միտումները։ Ըստ ճապոնական Camera & Imaging Products Association-ի տվյալների՝ 2011թ. նոյեմբերին թվային ֆոտոխցիկների համաշխարհային մատակարարումները տարեկան կտրվածքով կրճատվել են 35%-ով, 2011թ. հունվար-նոյեմբերին՝ 4,3%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում