Գլխավոր Լրահոս

Ցանցահենությունը՝ բիզնեսի զարգացման գործոն

Ցանցահենությունը՝ բիզնեսի զարգացման գործոն

Angry Birds-ը վերանայել է բիզնես առաջնությունները Rovio-ում

Նախօրեին Angry Birds խաղի արտադրող ֆիննական Rovio Entertainment ընկերության ղեկավար Միքայել Հեդը հայտարարել է, թե ցանցահենությանը միշտ չէ, որ պետք է բացասական վերաբերվել։ Հեդի կարծիքով՝ ցանցահենների հետապնդումն իմաստ չունի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ չարաշահվում է բրենդը, կամ արտոնագրվածի անվան տակ վաճառվում է այնպիսի արտադրանք, որը կարող է վնասել օգտատերերին։

«Ցանցահենությունը միշտ չէ, որ կարող է բացասական գործոն լինել։ Ավելին՝ երբեմն այն կարող է խթանել բիզնեսի զարգացումը»,– ասել է Հեդը։ Կաննում երաժշտական ինդուստրիայի ներկայացուցիչների հետ ցանցահենության խնդիրների քննարկման ընթացքում Հեդը իրավապաշտապանների ագրեսիվ դիրքորոշմանը հակադրել է բիզնեսի վարման սեփական մոդելը։ «Մենք կարող ենք օրինակ վերցնել երաժշտական ինդուստրիայից, որի ներկայացուցիչները փորձում էին տարբեր «սարսափելի» միջոցներով պայքարել ցանցահենների դեմ։

Սակայն մենք ճիշտ ժամանակին հասկացանք, որ հաճախորդներին պիտի վերաբերվել ոչ թե որպես օգտատերերի, այլ որպես երկրպագուների։ Հիմա մենք այդպես ենք աշխատում՝ անընդհատ կրկնելով՝ որքան շատ երկրպագուներ ունենք»,– ասել է Հեդը։ Նրա կարծիքով՝ «երկրպագուների բազայի» կորուստը կհանգեցնի բիզնեսի տապալմանը, մինչդեռ դրա ընդլայնումը կարող է նպաստել Angry Birds հավելվածի զարգացմանը։

Հեդը, որպես օրինակ, նշել է Ասիայում Angry Birds-ի մանր-մունր մի քանի կրկնօրինակումները՝ անիմաստ համարելով դատական պայքարը նրանց դեմ։ Ըստ Հեդի՝ կրկնօրինակումները խթանում են արտադրանքի բնօրինակի տարածումը՝ նպաստելով բրենդի առավել լայն ճանաչմանն ու ֆրանչայզների ստեղծմանը։

Rovio Entertainment-ը ղեկավարը նշել է, որ մտադիր է զարգացնել ոչ միայն Angry Birds խաղային սերիալը՝ նախատեսված բջջային սարքավորումների համար, այլև ստեղծել խաղի ամբողջական էկոհամակարգ՝ սկսած խաղալիքներից մինչև թեմատիկ զբոսայգիներ երեխաների համար։

Նշենք, որ Angry Birds-ն առաջին անգամ թողարկվել է 2009թ. դեկտեմբերին, այն մշակվել է որպես հավելված Apple ընկերության iOS գործառնական համակարգերի համար։ Apple-ի էլեկտրոնային AppStore խանութից խաղի ավելի քան 12 մլն օրինակ ներբեռնումից հետո ընկերությունում որոշել են այն տեղափոխել նաև Android, Symbian, Windows Phone 7, Blackberry Tablet OS 7 և այլ գործառնական համակարգերի վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում