Գլխավոր Լրահոս

Բաժնետոմսերի բում

Բաժնետոմսերի բում

Լավագույն տարեսկիզբը՝ վերջին 18 տարում

Այս տարվա հունվարը բաժնետոմսերի շուկաների համար վերջին 18 տարիների լավագույն տարեսկիզբն էր, գրում է Bloomberg գործակալությունը։ Հունվարին 5,8%-ով աճել է ամերիկյան Morgan Stanley Capital International-ի կողմից հաշվարկվող բաժնետոմսերի գլոբալ MSCI All-Country ինդեքսը։ Սակայն աճի ամենատպավորիչ ցուցանիշներն արձանագրել են բանկային ու հանքարդյունահանման ոլորտները, որտեղ ընկերությունների բաժնետոմսերը թանկացել են 9,3%-ով։

Եվրոպական բորսաներում ցուցակվող ընկերությունների շուկայական արժեքը հունվարին աճել է ընդհանուր առմամբ $3 տրլն-ով։ Լայն շուկայի ամերիկյան S&P 500 ինդեքսն աճել է 4,4%-ով, ինչը լավագույն ցուցանիշն է 1997-ից ի վեր։ 4%-ի աճ է արձանագրել եվրոպական Stoxx Europe 600 ինդեքսը։

Ընկերությունների շրջանում աճի առավել բարձր ցուցանիշներն արձանագրել են ամերիկյան Bank of America-ն՝ 28%, ալյումինագործական Alcoa և ծրագրային ապահովման Microsoft կորպորացիաները՝ 13%-ական յուրաքանչյուրը։

Հատկանշական է, որ ամերիկյան ընկերությունների երեք չորրորդի դեպքում անցած տարվա չորրորդ եռամսյակի շահույթի տվյալները, որոնք հրապարակվել են այս հունվարին, գերազանցել են շուկայի սպասումները։ Փորձագետների կանխատեսումները գերազանցել են նաև ամբողջ աշխարհում ընկերությունների 59%-ի տարեկան հաշվետվությունների տվյալները։

Մյուս կողմից՝ ապրանքային հարթակների աճն այդքան էլ տպավորիչ չի եղել։ Այսպես՝ հումքատեսակները թանկացել են միջինը 2,2%-ով՝ վերականգնելով նախորդ տարվա կորցրած դիրքերը։ Ամենից շատ թանկացել է նարնջի հյութի խտանյութը՝ պայմանավորված ԱՄՆ-ի ներկրման սահմանափակմամբ։ Կայուն աճ են արձանագրել նաև արծաթի գնանշումները, այս մետաղի տրոյական ունցիան թանկացել է 19%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում