Գլխավոր Լրահոս

Բանկային լյուստրացիա

Բանկային լյուստրացիա

ԵԿԲ-ն փոխում է խաղի կանոնները

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) մտադիր է արդեն այս տարվանից վարկային կազմակերպությունների համար գործունեության նոր կանոններ սահմանել։ Ընդ որում՝ գլխավոր փոփոխությունը կլինի բանկային գաղտնիքի ինստիտուտի վերացումը, հաղորդում է Bloomberg-ը։

Մինչև վերջերս եվրոպական բանկերն իրենց հաճախորդներին երաշխավորում էին անձնական տվյալների և բաց փոխառությունների ծավալների մասին տեղեկատվության գաղտնիություն և չտարածում։ Տվյալների բազան հասանելի էր միայն այլ բանկերի և պետական որոշ մարմինների, ընդ որում՝ հրապարակման ենթակա տեղեկությունները սահմանափակ էին։ ԵԿԲ-ում կարծում են, որ վերջին տարիներին բնակչությանը տրված վարկերի մեծ ծավալը բանկային սեկտորի բալանսի փլուզման սպառնալիք է ստեղծում։

Այսպես՝ նոր նորմատիվների համաձայն, որոնք կսկսեն գործել արդեն այս ամառվանից, Եվրամիության բոլոր բանկերը պարտավոր են ԵԿԲ-ին տրամադրել փոխառուների տվյալները. յուրաքանչյուր ոք կկարողանա որոշակի գումարի դիմաց ստանալ փոխառուի մասին առկա ամբողջ տեղեկատվությունը։ Ծրագրվում է հաճախորդների մասին ընդհանուր տեղեկություններ տրամադրել նաև ազատ հիմունքներով։

Ըստ գերմանական զանգվածային մի շարք լրատվամիջոցների՝ փոխառուների մասին տվյալները կօտագործվեն նաև որպես գրավային ակտիվներ՝ իրացվելիության անհրաժեշտ մակարդակը պահպանելու համար։ Այսպիսով՝ եվրոպական բանկային կարգավորիչը լիովին կտիրապետի առանձին ֆինանսական կորպորացիաների վարկային պորտֆելի և նրա պոտենցիալ ռիսկերի մասին տեղեկատվությանը։

ԵԿԲ-ն նոր նորմատիվները կիրառելու համար դեռ պետք է մի շարք խոչընդոտներ հաղթահարի, որոնցից գլխավորը հաճախորդների մասին տեղեկատվություն տրամադրելու ցանկության բացակայությունն է բանկերի մոտ։ Մի շարք ֆինանսական ինստիտուտներ մտավախություն ունեն, թե կկորցնեն գործարար հեղինակությունը, սպառնալիքի տակ կհայտնվի նաև վարկային պորտֆելների ձևավորման սեփական մոդելը։ Արդյունքում այս տեղեկատվությունը կարող է օգտագործվել շահադիտական նպատակներով և վնասել բիզնեսին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում