Գլխավոր Լրահոս

Էժան փողեր II

Էժան փողեր II

ԵԿԲ-ն եվրոպական բանկերին €700 մլրդ արտոնյալ վարկ կառաջարկի

2012թ. փետրվարի վերջին Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կկազմակերպի արտոնյալ վարկերի տրամադրման հերթական աճուրդը (LTRO II)՝ տարածաշրջանի ֆինանսական հատվածում ակտիվությունը խթանելու նպատակով։

Բանկերին երկարաժամկետ էժան փողերի տրամադրման նոր ծրագիրն իր ծավալով կգերազանցի առաջինին։ Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին ԵԿԲ-ն տեղաբաշխել էր €489 մլրդ ընդհանուր արժողությամբ 3-ամյա մարման ժամկետով պարտատոմսեր՝ բացառելու համար միջբանկային շուկայում իրացվելիության ճգնաժամի առաջացումը։ Դեկտեմբերյան աճուրդի հիմնական փոխառուները իտալական բանկերն են եղել, որոնք, ըստ Morgan Stanley-ի փորձագետների հաշվարկների, ներգրավել են մոտ €50 մլրդ։ Եվս €25 մլրդ ներգրավել են իսպանական բանկերը, բրիտանական Royal Bank of Scotland-ը հոլանդական իր «դստեր» միջոցով ներգրավել է €5 մլրդ։

Ակնկալվում է, որ LTRO II ծրագրի ծավալը կկազմի €680 մլրդ, ինչն առաջինին գերազանցում է մոտ 40%-ով։ Ավելի վաղ փորձագետները կանխատեսել էին, որ արտոնյալ վարկավորման երկրորդ փուլը չի գերազանցի €400 մլրդ-ը։ Նշենք, որ նոր ծրագրի ծավալների գնահատականները դեռ վերջնական չեն, քանի որ կարող են փոխվել՝ պայմանավորված արտոնյալ վարկերի նկատմամբ բանկերի պահանջարկով։

LTRO II-ի ծավալի վերաբերյալ նոր կանխատեսումներ է հրապարակել Goldman Sachs բանկային խումբը՝ ներդրողների շրջանում անցկացրած հարցման հիման վրա։ Հարցման մասնակիցների մի մասը չի բացառել, որ €680 մլրդ-ը չափազանցված թիվ է, և վերջնական արդյունքում այն կկազմի մոտ €560 մլրդ։ Ամեն դեպքում, էժան փողերի երկրորդ ծրագրի ծավալը կգերազանցի առաջինին, վստահ են Goldman Sachs-ի փորձագետները։

Ըստ ԵԿԲ-ի՝ իր առաջարկը կգրավի ֆինանսական հատվածի ուշադրությունը. էժան փողերն առանձնանում են շուկաների լարվածությունը թուլացնելու իրենց հատկությամբ։ Հետաքրքիր է, որ գերմանական Deutsche Bank-ն ու բրիտանական Barclays-ը մտադիր չեն օգտվել ԵԿԲ-ի այս առաջարկից ևս, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը։ Այս կերպ բանկիրները փորձում են խուսափել հեղինակության կորստից՝ պնդելով, թե նման վարկերը կարգավորիչներին ու քաղաքական գործիչներին հնարավորություն են ընձեռում հետագայում միջամտել իրենց գործունեությանը, իսկ բանկերը պետական աջակցություն ստացողներ են պիտակվում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում