Գլխավոր Լրահոս

Գրքային բոյկոտ

Գրքային բոյկոտ

Amazon-ին ստիպում են հրաժարվել գրահրատարակչությունից

Ամերիկյան մի շարք խոշոր գրատնային ցանցեր բոյկոտ են հայտարարել Amazon-ին. նրանց դուր չի գալիս ինտերնետային այս ընկերության՝ ուղղահայաց հոլդինգ ստեղծելու ու գրքեր ինչպես վաճառելու, այնպես էլ տպագրելու մտադրությունը։

Գրատնային երկու խոշոր ցանցեր՝ ամերիկյան Books-A-Million-ը (BAM!) և կանադական Indigo-ն, միացել են ամերիկյան Вarnes & Noble-ի նախաձեռնությանը, որը մինչ այս էր հրաժարվել իր գրախանութներում վաճառել Amazon-ի հրատարակած գրքերը։

Amazon-ը գրքերի տպագրությամբ սկսել է զբաղվել անցած տարվանից։ Ընկերությունը հեղինակների հետ բարձր հոնորարի դիմաց նրանց ստեղծագործությունները բացառիկ իրավունքով հրատարակելու ուղղակի պայմանագրեր է կնքել ու արդեն ազդագրել ավելի քան 122 գրքի թողարկում։ Ավելին՝ Amazon-ում չեն էլ թաքցնում ուղղահայաց ինտեգրմամբ հոլդինգ ստեղծելու մտադրությունն ու բիզնեսի և ընթերցողների միջև միջնորդներից ազատվելու ցանկությունը։

Ընկերության նման քայլն առաջացրել էր գրահրատարակիչների զայրույթը՝ հեղինակային իրավունքների համար Amazon-ի առաջարկած գները խելամիտ չէին մրցակցային լինելու համար։ Ռիթեյլերներին զայրացրել էր այն, որ Amazon-ը հեղինակներից պահանջում է գրքերի էլեկտրոնային տարբերակները միայն իր ինտերնետային խանութում վաճառելու բացառիկ իրավունքի տրամադրում։

Amazon-ը, փորձելով շրջանցել ռիթեյլերների դժգոհությունը, նյույորքյան Houghton Mifflin Harcourt տպագրատան հետ New Harvest շարքի համատեղ տպագրության շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերել, իսկ Barnes & Noble-ը հրաժարվել էր վաճառել այդ շարքի հրատարակությունները՝ այդպիսով բոյկոտելով Amazon-ին։

Ի դեպ՝ Amazon-ը ծրագրում է ընթացիկ տարում իր կողմից հրատարակվող գրքերի առաջին խանութը բացել ամերիկյան Սիեթլում՝ նոր բիզնեսի վերադարձելիությունը ստուգելու համար։ Նշվում է անգամ, որ Amazon-ը խանութի դիզայնի նախագծման շուրջ արդեն պայմանագիր է ստորագրել եվրոպական ընկերություններից մեկի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում