Գլխավոր Լրահոս

Գերֆրանկներն ուշանում են

Գերֆրանկներն ուշանում են

Շվեյցարական ԿԲ-ն չնախատեսված խնդիրների է բախվել

Շվեյցարիան «չնախատեսված տեխնիկական խնդիրների» պատճառով մեկ տարով հետաձգել է նոր՝ կեղծումներից «գերպաշտպանված» թղթադրամների թողարկումը։ Դրանք շրջանառության մեջ կդրվեն հենց այն պահից, երբ պատրաստ կլինեն նոր թղթադրամի առաջին նմուշները, ասված է Շվեյցարիայի Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունում։

«Թղթադրամների պաշտպանիչ որոշ տարրերի պատկերումը բավական բարդ է, այդ իսկ պատճառով բարդ է նաև նոր թղթադրամների տպագրությունը»,– ֆրանսիական Agence France-Presse-ին ասել է Շվեյցարիայի ԿԲ ներկայացուցիչ Ուոլթեր Մեյերը։

Պաշտպանվածության բարձր մակարդակից բացի՝ նոր թղթադրամները տարբերվում են իրենց բարդ դիզայնով։ Շվեյցարական զանգվածային լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում տեղեկություններ այն մասին, թե ինչպիսի տեսք կունենան նոր թղթադրամները։ ԿԲ-ն պաշտոնապես դեռ չի ներկայացրել նոր ֆրանկների նմուշները։

Նշենք, որ 2011թ. սեպտեմբերի սկզբին Շվեյցարիայի ԿԲ-ն տեղական ֆրանկը «կոշտ փոխկապակցեց» եվրոյին՝ սահմանելով €1/1,2 ֆրանկ կայուն փոխարժեքը։

Շվեյցարացի գործարարները տեղական բիզնեսին սպառնացող գլխավոր վտանգը համարում են շվեյցարական ֆրանկի ամրապնդումը, ինչը լրջորեն վտանգում է տեղական ընկերությունների մրցունակությունը։ Այս մասին են վկայում շվեյցարական KOF տնտեսական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները։ Դրանց համաձայն՝ 2011թ. կեսից շվեյցարական բիզնեսի դիրքերը զգալիորեն թուլացել են ազգային արժույթի փոխարժեքի տատանումների հետևանքով։

Հատկանշական է, որ նախօրեին Շվեյցարիայի ԿԲ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Թոմաս Ջորդանը հաստատել է բանկի՝ ֆրանկի և եվրոյի փոխարժեքը սահմանված մակարդակում պահելու մտադրությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում