Գլխավոր Լրահոս

Moody's-ը չոքել է դռանը

Moody's-ը չոքել է դռանը

Գործակալությունը սպառնում է իջեցնել խոշորագույն բանկերի վարկանիշը

Միջազգային վարկանշային Moody's գործակալությունը երեկ վերանայման է դրել աշխարհի խոշորագույն բանկերի, այդ թվում՝ ամերիկյան Bank of America-ի, Citigroup-ի, բրիտանական HSBC-ի, գերմանական Deutsche Bank-ի, շվեյցարական UBS-ի և ֆինանսական մի շարք այլ հսկաների վարկանիշները։ Այս մասին ասված է գործակալության մամլո հաղորդագրությունում։

Moody's-ի Նյու Յորքի մասնաճյուղը վերանայման ցուցակում ընդգրկել է աշխարհի 17 խոշորագույն բանկերի հուսալիության երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշները։ Գործակալության փորձագետները չեն բացառել, որ իրենց գործողությունների հետևանքով կարող են տուժել բանկերի բիզնես մոդելները։ «Շուկայի արագ փոփոխությունները կարող են լուրջ վնասներ պատճառել։ Խոսքը մասնավորապես ռիսկային ակտիվների մասին է, որոնք ամենադիվերսիֆիկացված կազմակերպություններին անգամ կարող են աղքատության եզրին հասցնել»,– ասված է գործակալության մամլո հաղորդագրությունում։

Ըստ Moody's-ի՝ միջոցների ներգրավումն ապագայում բանկերի համար ավելի ու ավելի բարդ է լինելու, քանի որ խստացվում են ֆինանսավորման պայմանները, ընդլայնվում են վարկային սփրեդները, բացի այդ՝ պահպանվում է շուկաների լարվածությունը։ Moody's-ի փորձագետների կարծիքով՝ թեև այս ռիսկերը մասնակիորեն չեզոքացվել են բանկերի իրացվելիության մակարդակի բարձրացման ճանապարհով, սակայն իսպառ չեն վերացվել։ Ընդ որում՝ գործունեության բարդ պայմաններն ու պետական կարգավորիչների կոշտ վերահսկողությունը միջնաժամկետ հեռանկարում նվազեցնելու են բանկերի եկամտաբերությունն ու աճի տեմպերը։

Ակնկալվում է, որ վարկային կազմակերպությունների վարկանիշները կիջեցվեն 1-ից 3 աստիճանով։

Moody's-ի լոնդոնյան մասնաճյուղը, իր հերթին, շարունակում է դիտարկել եվրոպական 9 երկրների վարկանիշների և կանխատեսումների նախօրեի իջեցման հնարավոր հետևանքները։

Նշենք, որ գործակալությունը վերանայման է դրել նաև եվրոպական 16 երկրի 114 բանկերի հուսալիության ցուցանիշը։ Իր այս որոշումը Moody's-ը բացատրել է նրանով, որ եվրոգոտու ճգնաժամի բացասական ազդեցությունը խոչընդոտում է բանկերի կանոնավոր գործունեությունը։ Բացի այդ՝ վստահություն չի ներշնչում արժութային միության երկրների վարկունակությունը։ Այս ամենը չեզոքացնում է առանձին պետությունների՝ բանկային ոլորտը խթանելու ջանքերը, ասված է Moody's-ի մամլո հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում