Հայտնի բրենդը նոր սեփականատեր ունի
Արագ պատրաստման սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ամերիկյան Kellogg ընկերությունը մտադիր է ամերիկյան Procter&Gamble-ից $2,7 մլրդ-ով գնել Pringles չիպսերի բիզնեսը, հաղորդում է Reuters-ը։
Գործարքը կփակվի այս ամռանը՝ ամերիկյան կարգավորիչներից անհրաժեշտ բոլոր թույլտվություններն ստանալուց հետո։ Գործարքի սիներգետիկ էֆեկտը 2012թ. կկազմի $10 մլն, 2013թ.՝ $50-75 մլն։ Բիզնեսների ինտեգրման Kellog-ի ծախքերը կկազմեն $160-180 մլն։
Գործարքի փակումից հետո Kellogg-ն ամերիկյան PepsiCo-ից հետո կդառնա սնեքի երկրորդ ամենախոշոր արտադրողն աշխարհում։ Ակնկալվում է, որ Pringles-ի ձեռքբերման շնորհիվ Kellog-ի բաժնետոմսերը սկզբնական շրջանում կթանկանան 8-10 ցենտով, այնուհետև՝ 11-16 ցենտով։
Գնելով Pringles-ը՝ Kellogg-ը կկարողանա արագ ուտեստների համաշխարհային իր վաճառքներն ավելացնել երեք անգամ։ Pringles-ի տարեկան վաճառքները կազմում են մինչև $1,5 մլրդ, ինչի շնորհիվ նա սնեքի արտադրության համաշխարհային առաջատարներից է։ Այս բրենդի արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 140 երկրում։
Նշենք, որ անցած տարվա ապրիլին Procter&Gamble-ը համաձայնել էր $1,5 մլրդ կանխիկ գումարով վաճառել Diamond Foods չիպսերի բիզնեսը, սակայն գործարքն այդպես էլ չէր կայացել։
Civilnet











