Գլխավոր Լրահոս

Իմպերատրիցայից մինչև պիցցա

Իմպերատրիցայից մինչև պիցցա

Իրինա Ալեգրովան ուժերը փորձելու է հանրային սննդի ոլորտում

Ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովան մուտք է գործում ռեստորանային բիզնես։ Նա, ամենայն հավանականությամբ, կզբաղվի հրուշակեղենի և խմորեղենի արտադրությամբ ու կստեղծի պիցցերիաների իր ցանցը՝ «Պիցցա Իմպերատրիցա» բրենդով, հաղորդում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը։

Օրերս երգչուհին որպես անհատ ձեռներեց սեփական առևտրանիշը գրանցելու հայտ է ներկայացրել։ Ալեգրովայի դուստրը՝ Լալա Ալեգրովան, թեև հաստատել է, որ նախաձեռնության հեղինակն իր մայրն է, բայց բիզնես ծրագրի այլ մանրամասներ չի ներկայացրել։ Առայժմ հստակ չէ, թե ինչպես է օգտագործվելու նաև «Պիցցա Իմպերատրիցա» բրենդը։

Խոսքը, ամենայն հավանականությամբ, սրճարանների կամ ռեստորանների ցանցի մասին է։ Դեռ անցած տարվա վերջին Ալեգրովան հրապարակավ հայտարարել էր հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալելու իր մտադրության մասին։ Նա անգամ ցանկություն էր հայտնել տեղափոխվել Իտալիա՝ հրուշակեղենի և խմորեղենի արտադրություն հիմնելու նպատակով։ Ըստ Ռուսաստանի Իրավաբանական անձանց պետական միասնական ռեգիստրի տվյալների՝ երգչուհու անունով առայժմ որևէ ձեռնարկություն գրանցված չէ։

Ընդ որում՝ բացառված չէ, որ Ալեգրովան արդեն հիմնել է իր բիզնեսը։ Այսպես՝ իտալական Սան Ռեմո քաղաքի Salsadrena ռեստորանի ճաշացանկում հայտնվել է «Պիցցա Իմպերատրիցա» ճաշատեսակը։ Ընդ որում՝ ռեստորանի կայքը նաև ռուսալեզու տարբերակ ունի։ Հատկանշական է, որ ռեստորանի ղեկավարությունը հրաժարվել է Ալեգրովայի հետ կապերի վերաբերյալ մեկնաբանություններից՝ նշելով, թե այժմ պատրաստ չէ սեփականատիրոջ մասին տեղեկություններ տրամադրել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում