Գլխավոր Լրահոս

Google-ը խլելու է բրոքերների հացը

Google-ը խլելու է բրոքերների հացը

Որոնողական հսկան անցնում է բորսայական իրական ժամանակի

Google-ը մտադիր է մոտ ապագայում կատարելագործել իր «ֆինանսական» Google Finance բաժինը՝ ընդլայնելով մատուցվող ծառայությունների ցանկը։

Գլխավոր նորույթը կլինի եվրոպական առևտրային հարթակներում գնանշումների շարժի հրապարակումը իրական ժամանակի ռեժիմով։ Google-ում կարծում են, որ սա հնարավորություն կտա ավելի լավ գնահատել շուկայում ընթացող գործընթացները, ինչպես նաև առավել արդյունավետ վերահսկել սեփական ներդրումային պորտֆելները Եվրոպայում՝ ֆինանսա-տնտեսական ներկայիս լարված իրադրության պայմաններում։

Նշենք, որ Google-ը մասնավոր ներդրողներին արդեն իսկ տրամադրում էր Նյու Յորքի ֆոնդային բորսայի գործարքներին իրական ժամանակի ռեժիմով հետևելու հնարավորություն։ Ծառայությունը գործում էր նաև ամերիկյան NASDAQ բորսայի, ինչպես նաև Հնդկաստանի առևտրային հարթակների համար։

Եվրոպական բորսաների դինամիկան, սակայն, մինչ այս 15 րոպե ուշացումով է հրապարակվել։ Ըստ լուռ «ջենթլմենական համաձայնության»՝ Եվրոպայից իրական ռեժիմով տեղեկատվությունն այս ընթացքում հասանելի է եղել միայն բրոքերային գործակալություններին, որոնք հաճախորդներից այս ծառայության դիմաց որոշակի գումար են գանձել։

Ինչ վերաբերում է Google-ին, ապա ընկերությունն ամբողջ կոնտենտը անհատույց սկզբունքով է տրամադրելու՝ եկամուտներ ակնկալելով միայն գովազդատուներից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում