Գլխավոր Լրահոս

Խոսքի և գործի արանքում

Խոսքի և գործի արանքում

G20-ը Եվրոպայի փրկությունը մինչև ապրիլ է հետաձգել

Մեծ քսանյակի (G20) երկրների ֆինանսների նախարարներին ու կենտրոնական բանկերի ղեկավարներին կարծես թե հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ծավալների (EFSF) մեծացման շուրջ։ Այդուհանդերձ, փետրվարի 25-26-ը Մեխիկոյում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում նրանք հանդես են եկել միայն համատեղ հայտարարությամբ՝ վերջնական քննարկումները տեղափոխելով ԵՄ-ի՝ այս շաբաթվա վերջին և G20-ի՝ ապրիլին կայանալիք գագաթաժողովներ, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը։

Համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերի նվազեցման նպատակով G20-ի այս հանդիպման մասնակիցները $2 տրլն ընդհանուր ծավալով եվրոպական պաշտպանիչ մեխանիզմ (ESM) ձևավորելու մտադրություն են հայտնել։ Միջոցները տրամադրելու են ԱՄՀ-ն ու EFSF-ն, սակայն միայն այն ժամանակ, երբ Եվրամիությունը սեփական €250 մլրդ-ը ներդնի։

Նախատեսվում է, որ ԱՄՀ միջոցներն այս մեխանիզմում ներկայիս $358 մլն-ից կհասցվեն $1 տրլն-ի։ Նման քայլի անհրաժեշտության մասին ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել էր դեռևս դեկտեմբերի վերջին, չնայած առաջարկն այդպես էլ «լայն արձագանք» չէր գտել։

Մեխիկոյի հանդիպման ժամանակ ԱՄՀ-ի ֆինանսական մասնակցության ընդլայնման հեռանկարն ավելի իրատեսական բնույթ է ստացել, թեև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջորջ Օսբոռնը և հանդիպման մասնակիցների մեծ մասն առաջադրել են «ծառայություն ծառայության դիմաց» թեզը. Եվրոպան, առաջին հերթին՝ Գերմանիան, պետք է հավանություն տա EFSF-ի և ESM-ի միջոցների մեկտեղման մասին որոշմանը, ինչի արդյունքում ԵՄ հակաճգնաժամային հիմնադրամների ընդհանուր գումարը կկազմի €750 մլրդ ($1 տրլն)։

ԵՄ վերջին գագաթաժողովի ժամանակ որոշում էր ընդունվել, որ ESM-ն պետք է գործարկվի ընթացիկ տարվա հուլիսին և ունենա €500 մլրդ ռեսուրսային բազա։ EFSF-ի ընթացիկ միջոցները Իռլանդիային և Պորտուգալիային տրամադրած տրանշերից հետո կազմում է €250 մլրդ (€440 մլրդ ընդհանուր վարկունակությամբ՝ €780 մլրդ-ի երաշխիքներով ապահովված)։

Նշենք, որ ԵՄ-ի և ԱՄՀ-ի համատեղ գործողությունները ESM-ին գործնականում $2 տրլն ընդհանուր գումար կապահովեն։

Նշենք նաև, որ եվրոպական երկրները ԱՄՀ-ին արդեն €150 մլրդ են խոստացել։ Գերմանիան, որը մինչ այդ դեմ էր ESM-ի ռեսուրսների մեծացմանը, մասնակիորեն փոխել է դիրքորոշումը, ինչն այս ծրագրի հաջողության գրավական կարող է լինել։

Ի դեպ՝ գագաթաժողովին լուրեր էին տարածվել, թե Չինաստանը պատրաստ է ԱՄՀ-ին $100 մլրդ տրամադրել, ևս $50 մլրդ՝ Ճապոնիան։ Սակայն պաշտոնական խոստում այս երկրներից ոչ մեկն էլ չի տվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում