Գլխավոր Լրահոս

Ժողովրդական մեծահարուստներ

Ժողովրդական մեծահարուստներ

Չինացի օրենսդիրները 12 անգամ հարուստ են ամերիկացի պաշտոնյաներից

Չինացի խորհրդարանականներն աշխարհի ամենահարուստ պաշտոնյաների շարքում են։ Ըստ չինական Hurun Report ամսագրի տվյալների՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 70 անդամների ընդհանուր կարողությունը 12 անգամ գերազանցում է ԱՄՆ-ի բոլոր՝ 535 կոնգրեսականների, նախագահի ու նրա աշխատակազմի, ինչպես նաև Գերագույն դատարանի ինն անդամների եկամուտները միասին վերցված։

Ըստ ամսագրի՝ 2011թ. չինացի 70 ամենահարուստ խորհրդարանականների կարողությունը կազմել է $89,8 մլրդ (մեկ տարվա ընթացքում այն ավելացել է $11,5 մլրդ-ով)։ Հատկանշական է, որ իշխանության երեք ճյուղերը ներկայացնող ամերիկացի 660 պաշտոնյաների ընդհանուր կարողությունը չի գերազանցել $7,5 մլրդ-ը։

Չինացի խորհրդարանականները 5 անգամ հարուստ են ամերիկացի իրենց պաշտոնակիցներից։ Այսպես՝ Չինաստանի խորհրդարանի անդամների 2%-ի (60 պատգամավոր) կարողությունը մեկ մարդու հաշվով կազմում է $1,44 մլրդ։ ԱՄՆ-ի կոնգրեսականների դեպքում համապատասխան ցուցանիշը $323 մլն է։

Ամսագրի փորձագետների կարծիքով՝ չինացի պատգամավորների նման կարողությունները վկայում են երկրում հասարակության ընդգծված շերտավորման մասին։ Չինաստանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում է $2500, ԱՄՆ-ում այս ցուցանիշը գերազանցում է $37500-ը։

Չինաստանի պառլամենտի ամենահարուստ անդամների թվում են ըմպելիքների արտադրության Hangzhou Wahaha Group ընկերության ղեկավար Ցզուն Ցինհոուն (նա Չինաստանի երկրորդ ամենահարուստ մարդն է՝ $10,7 մլրդ կարողությամբ), Longfor Properties ընկերության սեփականատեր Ու Յացզյունը ($6,6 մլրդ)։ Ամերիկացի ամենահարուստ կոնգրեսականը Կալիֆոռնիան ներկայացնող Դարել Իսան է, որի կարողությունը 2010թ. կազմել է $700 մլն։ Ընդ որում՝ եթե նա լիներ Չինաստանի պառլամենտի անդամ, այս ցուցանիշով կզբաղեցներ միայն 40-րդ հորիզոնականը։

Ամսագիրը Չինաստանի մեծահարուստների վարկանիշներ կազմելիս հիմք է ընդունում տեղեկատվության միայն բաց աղբյուրները։ Հատկանշական է, որ Չինաստանի նախագահ Հու Ձինթաոն և վարչապետ Վեն Ցզյաբաոն եկամուտների մասին տվյալներ չեն հրապարակում։

«Չինաստանի խորհրդարանում մեծահարուստների ներկայությունը վկայում է այն մասին, որ Կոմունիստական կուսակցությունը խրախուսում և հովանավորում է նրանց։ Բացի այդ՝ պետական համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է պաշտոնյաների և գործարարների սերտաճում, ինչը նրանց հարստանալու հնարավորություն է տալիս՝ տեղի տալով զանգվածային դժգոհությունների»,– գրում է Bloomberg գործակալությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում