Գլխավոր Լրահոս

Ռոդենի, IQ-ի և ներդրումների կապը

Ռոդենի, IQ-ի և ներդրումների կապը

Ինչպե՞ս է ինտելեկտն օգնում գումար վաստակել

Ինտելեկտի բարձր գործակից (IQ) ունեցող անձինք ավելի հաջողակ են սեփական գումարների տնօրինման հարցում. նրանք սովորաբար ընտրում են համեմատաբար նվազ ռիսկային պորտֆելներ, դիվերսիֆիկացնում են ներդրումները, ավելի հաճախ ամուսնանում ու ավելի քիչ երեխաներ ունենում։ Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան The Journal of Finance ամսագրի «IQ-ն և ֆոնդային շուկայի մասնակիցները» զեկույցի հեղինակները։

Ամերիկացի տնտեսագետներն ինտելեկտուալ տարբեր մակարդակներ ունեցող անձանց ներդրումային վարքագծի ուսումնասիրության համար բավական հետաքրքիր և ուշագրավ հետազոտական նյութ են գտել Ֆինլանդիայում, որտեղ տղամարդիկ բանակում ծառայության անցնելուց առաջ պարտադիր IQ-թեստ են հանձնում։ Զեկույցի հեղինակները ժողովել են 1982-2001 թթ. ֆիննական բանակում ծառայած անձանց IQ-թեստերը, ինչպես նաև նրանց ներդրումային պորտֆելների մասին տեղեկությունները (Ֆինլանդիայի քաղաքացիները պարտավոր են հարկային հայտարարագրերում տեղեկություններ ներառել ներդրումային պորտֆելների մասին)։

Գիտնականները, համեմատելով ֆինն տղամարդկանց IQ-թեստերը և նրանց ներդրումային վարքագիծը, եկել են եզրակացության, որ օրինակ՝ ավելի բարձր IQ ունեցող տղամարդիկ նախընտրում են ներդրումներ կատարել պատմականորեն շահութաբեր, սակայն քիչ կապիտալիզացիա ունեցող ֆոնդերում, ինչպես նաև ընկերություններում, որտեղ կապիտալի և բաժնետոմսերի գնի հարաբերակցությունը բարձր է (այսինքն՝ վերջիններս գերագնահատված չեն)։ Ավելին՝ խելացի տղամարդիկ ներդնում են ոչ միայն ռիսկի և եկամտաբերության տեսանկյունից հարմարավետ ակտիվներում, այլև փայատիրական ներդրումային հիմնադրամներում՝ ձգտելով հնարավորինս դիվերսիֆիկացնել ներդրումները։

Ըստ զեկույցի հեղինակների՝ ավելի բարձր IQ ունեցող անձանց ներդրումային հաջողությունները պայմանավորված են առաջին հերթին այն հանգամանքով, որ նրանք գիտեն ում վստահել գումարները։ Վստահությունը, ընդհանուր առմամբ, ներդրումային ակտիվության կարևոր գործոններից է։ Պարզվում է, որ վստահության ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հաճախ են դիվերսիֆիկացնում պորտֆելները և ներդրումներ կատարում։ Ընդ որում՝ նրանք ոչ միայն կարողանում են հեշտությամբ տարբերակել վստահության արժանի գործընկերներին, այլև ընդհանրապես չեն վախենում վստահելուց։ Որպես արդյունք՝ նրանք ավելի հաջողակ են շուկայում։

Հետաքրքրական է, որ The Journal of Finance-ի ուսումնասիրության համաձայն՝ ինտելեկտի բարձր գործակից ունեցող մարդիկ ավելի հաճախ են ամուսնանում, քան ավելի ցածր IQ ունեցողները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում