Գլխավոր Լրահոս

Վիրտուալ քաղաք ուրվական

Վիրտուալ քաղաք ուրվական

Google-ի սոցիալական ցանցում մարդիկ թեև շատ են, բայց ակտիվ չեն

Google+ սոցիալական ծառայության օգտատերերի թիվը գործարկումից հետո հասել է 90 մլն-ի։ Թեև սա բավական փոքր ցուցանիշ է Facebook-ի շուրջ 845 մլն օգտատերերի համեմատ, սակայն Google+-ի գլխավոր խնդիրը չէ։

Ըստ ամերիկյան ComScore ընկերության տվյալների՝ այս տարվա հունվարին Google+-ի օգտատերերը ցանցում անցկացրել են միջինը երեք րոպեից փոքր-ինչ ավելի։ Այս ցուցանիշով Google+-ը էականորեն զիջում Facebook-ին։ Ընդ որում՝ Google+-ի օգտատերերի՝ սոցանցում անցկացրած ժամանակը անցած տարվա նոյեմբերին կազմել է միջինը 5,1 րոպե, իսկ դեկտեմբերին՝ 4,8։ Ընդ որում՝ եթե անցած տարվա դեկտեմբերին Facebook-ի օգտատերերը սոցցանցում անցկացրել են միջինը 7 ժամ, ապա այս տարվա հունվարին՝ արդեն 7,5 ժամ։

Google+-ը, ըստ էության, վերածվում է վիրտուալ քաղաք ուրվականի։ Գլխավոր խնդիրն այն է, որ սոցցանցի օգտատերերն այստեղ միայն գրանցվում են, սակայն ակտիվություն չեն դրսևորում։

Նշենք, որ Google-ն իր սոցցանցը գործարկեց 2011թ. հունիսին՝ գովազդային եկամուտներն ավելացնելու նպատակով։ Անցած ամիս ընկերությունը հայտարարեց Google+-ի 90 մլն օգտատերերի մասին։ Սոցցանցը, համեմատ մրցակիցների, մի շարք առավելություններ ունի, որոնք, փորձագետների կարծիքով, դեռևս բավարար չեն ոլորտի հսկաների, մասնավորապես Facebook-ի հետ մրցակցելու համար։

Ըստ Google-ի արտադրության գծով փոխնախագահ Բրդելի Հորովիցի՝ ComScore-ի հրապարակած ցուցանիշները կտրուկ տարբերվում են ընկերության ունեցած տվյալներից։

Թեև Google-ը Facebook-ի հետ մրցակցում է հիմնականում գովազդի շուկայում, սակայն, ըստ փորձագետների, Google+-ի օգտատերերի այսպիսի ցածր ակտիվության պայմաններում այն չի կարող գովազդատուների համար գրավիչ լինել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում