Գլխավոր Լրահոս

Սորոսն էլ առաջինը չէ

Հեջ ֆոնդերի երբեմնի լավագույն կառավարիչը զիջել է տիտղոսը

Ամերիկացի ներդրող Ռեյ Դալիոն դարձել է ներդրումային հիմնադրամների՝ հեջ ֆոնդերի 2011թ. ամենահաջողակ կառավարիչը՝ առաջ անցնելով հայտնի ներդրող, միլիարդատեր Ջորջ Սորոսից, գրում է բրիտանական The Financial Times-ը։

Դալիոյի հաջողությունները պայմանավորված են 2011թ. նրա Bridgewater Pure Alpha ֆոնդի վաստակած $13,8 մլրդ-ով։ 1975թ. հիմնադրումից հետո այս ֆոնդն ընդհանուր առմամբ վաստակել է $35,8 մլրդ, այն դեպքում, երբ Սորոսի Qunatum Endowment Fund-ի ցուցանիշը $31,2 մլրդ է։

Ընդհանուր եկամտաբերության ցուցանիշով աշխարհում երրորդ տեղում Ջոն Պոլսոնի Paulson & Co հեջ ֆոնդն է՝ $22,6 մլրդ-ով։ Ընդ որում՝ այս հիմնադրամը նախորդ երկուսից շատ ավելի ուշ է հիմնվել՝ 1994թ.։

Դալիոյի հեջ ֆոնդը ներկայում խոշորագույնն է աշխարհում։ Այն տնօրինում է $71,9 մլրդ ընդհանուր ծավալով ներդրողների միջոցներ։

Հատկանշական է, որ 2011-ը հեջ ֆոնդերի համար հաջող տարի չէր. նրանք կորցրել են մոտ $123 մլրդ։ Բացի այդ՝ հեջ ֆոնդերի պատմության մեջ արձանագրվեց ամենամեծ զուտ վնասը, որը բաժին ընկավ Paulson & Co-ին՝ $9,6 մլրդ։ Իր մասշտաբներով այս վնասը գերազանցեց անգամ Long Term Capital Management-ի սնանկացումը, որի հիմքում արևելաասիական տնտեսությունների 1998թ. ճգնաժամն էր ու դեֆոլտը Ռուսաստանում։ Ջոն Պոլսոնի խաղադրույքը 2011թ. համաշխարհային տնտեսության և ֆոնդային շուկայի արագ վերականգնման վրա էր, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։

Hedge Fund Research-ի տվյալների համաձայն՝ 2011թ. 11 ամիսների ընթացքում միջին վիճակագրական հեջ ֆոնդի վնասները կազմել են 4,37%։ Հետաքրքրական է, որ ըստ ամերիկյան օրենսդրության՝ հեջ ֆոնդերի կառավարիչներն ավելի քիչ եկամտահարկ են վճարում, քան երկրի շարքային մյուս հարկատուները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում