Մեկնարկել են 35-դոլարանոց Raspberry Pi համակարգչի վաճառքները
Բարձր տեխնոլոգիաների աշխարհը չի դադարում զարմացնել։ Նախօրեին մեկնարկել են Raspberry Pi կոմպակտ համակարգչի վաճառքները՝ 22 ֆունտ ստեռլինգ կամ $35 արժողությամբ։
Համակարգիչը, ըստ էության, պլաստիկ քարտի չափ միկրոսխեմա է։ Այն վաճառվում է առանց կորպուսի, էկրանի, մկնիկի և ստեղնաշարի։ Էներգասնուցումն ապահովում է micro USB մուտքը։
Համակարգիչը, ըստ էության, պլաստիկ քարտի չափ միկրոսխեմա է։ Այն վաճառվում է առանց կորպուսի, էկրանի, մկնիկի և ստեղնաշարի։ Էներգասնուցումն ապահովում է micro USB մուտքը։
Raspberry Pi-ն ունի ARM ճարտարապետությամբ 700-մեգահերցանոց պրոցեսոր, 256 մեգաբայթ օպերատիվ հիշողություն, երկու USB, ինչպես նաև մեկական HDMI ու Ethernet մուտքեր։ Համակարգիչն աշխատում է Linux գործավար համակարգով։ Ունի նաև Wi-Fi ցանցերին միանալու հնարավորություն։
Ավելի ուշ վաճառքի կհանվի Raspberry Pi-ի ավելի էժան՝ $25-անոց մոդելը՝ 128 մեգաբայթ հիշողությամբ և մեկ USB միացումով։
Raspberry Pi նախագիծը էժան համակարգիչ ստեղծելու ամենևին էլ առաջին փորձը չէ։ Համանման ծրագրերի թվում է Texas Instruments-ի նախագծած պրոցեսորով աշխատող BeagleBoard $89-անոց համակարգիչը և $60-անոց MiniEMBWiFi-ը (MIPS պրոցեսորով)։
Իր չափերով Raspberry Pi-ն կարող է համեմատվել MWC 2012 ցուցահանդեսում ազդագրված Cotton Candy համակարգչի հետ, որը ֆլեշ քարտերի մեծություն ունի։ Cotton Candy-ը, սակայն, $199 արժե։
Raspberry Pi-ի նախագծողները համակարգիչը դիրքավորում են որպես սարքավորում երեխաներին ծրագրավորում սովորեցնելու համար։ Այդուհանդերձ, այն հասանելի կլինի ոչ միայն դպրոցների, այլև բոլոր ցանկացողների համար։
Civilnet










