Գլխավոր Լրահոս

Պահանջարկի ու եվրոպացիների հաշվին

ԱՄՆ-ը վերածվել է նավթամթերքի զուտ արտահանողի

Անցած տարի Միացյալ Նահանգները վերածվել է նավթամթերքի զուտ արտահանողի՝ առաջին անգամ 1949-ից ի վեր։ Հատկանշական է, որ նավթամթերքի արտահանումն աճել է ԱՄՆ-ի տարածքում պահանջարկի անկման ֆոնին։ Նավթամթերքի արտահանման աճին նպաստել է նաև այն, որ համեմատաբար ցածր հարկերի շնորհիվ ամերիկյան նավթավերամշակող գործարանների շահութաբերությունն ավելի բարձր է, քան եվրոպական երկրներինը։

2011թ. ԱՄՆ-ում բենզինի և վառելիքի այլ տեսակների արտահանման ծավալները ներկրումը գերազանցել են 439 հազ. բարել/օր-ով։ 2010թ. նավթամթերքի զուտ ներկրումը կազմել է 269 հազ. բարել/օր։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության կանխատեսումների համաձայն՝ 2012-2013 թթ. ևս Միացյալ Նահանգները կշարունակի մնալ նավթամթերքի զուտ արտահանող։ Ընդ որում՝ ամերիկյան վառելիքը կարտահանվի առավելապես Լատինական Ամերիկայի երկրներ։

Անցած տարի ԱՄՆ-ում բենզինի պահանջարկը կրճատվել է 2,9%-ով՝ մինչև 8,7 մլն բարել/օր, վառելիքի գինն աճել է մինչև 3,521 $/գալոն, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է 1919-ից ի վեր։

Այդուհանդերձ, հում նավթի ներկրումներից հրաժարումն ընդհանրապես քննարկման առարկա չէ, նշել են ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունում։ ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում այս էներգակրի խոշորագույն ներկրողն ու սպառողը, թեև 2011թ. ներկրման ծավալները կրճատվել են 11%-ով՝ հասնելով 8,436 մլն բարել/օր-ի, ինչը նվազագույն ցուցանիշն է 1995-ից հետո։ Միացյալ Նահանգների նավթի հիմնական մատակարարներն են Կանադան, Վենեսուելան և Պարսից ծոցի երկրները։

ԱՄՆ-ում նավթի զուտ ներկրման ծավալների կրճատումը սկսվել է 2005թ. վերջից, երբ այս ցուցանիշը վերջին 20 տարիների առավելագույն մակարդակում էր՝ 3,9 մլն բարել/օր։

Հատկանշական է, որ այս շաբաթ ԱՄՆ-ը նավթի իր ռազմավարական պաշարները բացելու մտադրություն էր հայտնել՝ բենզինի գների հնարավոր աճը զսպելու նպատակով։ Այսպիսի հայտարարություն էր արել երկրի էներգետիկայի նախարար Սթիվեն Չուն։ Վերջին անգամ Միացյալ Նահանգները ռազմավարական պաշարների օգնությանն էր դիմել 2011թ.՝ Լիբիայից մատակարարումների ընդհատումները փոխհատուցելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում