Գլխավոր Լրահոս

Իսլանդիան փոխում է կրոնը

Ամենահավանական թեկնածուն եվրոն է

Իսլանդիան կա՛մ պետք է անդամակցի Եվրամիությանը և անցնի եվրոյի, կա՛մ չանդամակցի ԵՄ-ին, սակայն հրաժարվի կրոնից ու շրջանառության մեջ դնի այլ պետության արժույթ, հայտարարել է Իսլանդիայի վարչապետ Յոհաննա Սիգուրդարդոտիրը։

«ԵՄ անդամակցությունն Իսլանդիային հնարավորություն կտա համագործակցել միության երկրների հետ որպես ինքնավար մի ազգ, որը ձայնի իր իրավունքը կունենա համագործակցության բոլոր ոլորտներում որոշումների կայացման ժամանակ»,– հայտարարել է Սիգուրդարդոտիրը՝ հավելելով, որ այլ արժույթի անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Իսլանդիայի տնտեսական վիճակով, որը «չի կարող հավերժ անփոփոխ մնալ»։

Իսլանդիան եվրոպական երկրներից թերևս ամենաշատն է տուժել 2008-2009 թթ. ճգնաժամից։ Երկիրը դեֆոլտից խուսափեց միայն միջազգային կազմակերպությունների վարկերի, ինչպես նաև բանկերի ազգայնացման շնորհիվ։ Ճգնաժամի հետևանքով իսլանդական կրոնի փոխարժեքը նվազել է մոտ երկու անգամ. եթե հինգ տարի առաջ $1-ը 67 կրոն արժեր, ապա այժմ՝ 125 կրոնից ավելի։

Նշենք, որ Իսլանդիան ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ է վարում 2010թ. հուլիսից։ Ակնկալվում է, որ այս հարցի շուրջ քվեարկությունը կկայանա 2013թ. սկզբին։ Gallup հասարակական մտքի հետազոտման ծառայության հարցումները վկայում են, որ իսլանդացիները հոռետեսորեն են վերաբերվում ԵՄ անդամակցության գաղափարին։ Վերջինիս դեմ է հարցման մասնակից իսլանդացիների 56,2%-ը, կողմ՝ 26,3%-ը։

Նշենք նաև, որ ֆինանսիստների շրջանում քննարկվում է Իսլանդիայում կանադական դոլարի ներդրման հնարավորությունը։ Կանադայի տնտեսությունը, ինչպես և Իսլանդիայինը, առավելապես հումքային է։ Գաղափարին ակտիվ աջակցում է Կանադայի դեսպանատունը Իսլանդիայում։ Ավելի վաղ քննարկվում էր նաև իսլանդական կրոնի փոխկապակցման հնարավորությունը ամերիկյան դոլարի, ճապոնական յենի կամ նորվեգական կրոնի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում