Գլխավոր Լրահոս

Համաշխարհային բիզնեսի նոր ռեկորդը

$386 մլրդ-ի պարտատոմս՝ երկու ամսում

Աշխարհի ոչ ֆինանսական ընկերությունները մինչև 2012թ. մարտը թողարկել են $386 մլրդ-ի պարտատոմս, ինչը երկամսյա ժամանակահատվածի համար ռեկորդային ցուցանիշ է, հաղորդում է բրիտանական The Financial Times-ը՝ վկայակոչելով բրիտանական Dialogic գործակալության տվյալները։

2012թ. ընկերությունների՝ պարտատոմսերի տեղաբաշխման պայմանները բարելավվել են, ինչի արդյունքում շուկան աճ է արձանագրել։ Բացի այդ՝ ներկայում պարտատոմսերի տոկոսադրույքները բանկերի վարկերի համեմատ շատ ավելի ցածր են, ինչի շնորհիվ պարտատոմսերը ֆինանսավորման առավել շահավետ տարբերակ են։

Մինչ 2012թ. մարտը կորպորատիվ պարտատոմսերի միջին եկամտաբերությունը նվազել է մինչև 3,27%: 2011թ. թողարկված պարտատոմսերի նվազագույն միջին եկամտաբերությունը՝ 3,5%, գրանցվել է անցած տարվա օգոստոսին։

Պարտատոմսերի թողարկման վերջին կտրուկ աճն արձանագրվել էր 2009թ.։ Այդ ժամանակ ընկերություններին լրացուցիչ ֆինանսավորում էր անհրաժեշտ, քանի որ վարկավորման շուկան զգալիորեն տուժել էր՝ պայմանավորված Lehman Brothers բանկի սնանկացմամբ։ Սա, իր հերթին, հանգեցրել էր բանկերի կողմից տրամադրվող փոխառությունների տոկոսադրույքների կտրուկ բարձրացմանը։

2011թ. տվյալների համաձայն՝ պարտատոմսերի գլոբալ տեղաբաշխման ծավալը, այդ թվում՝ բանկերի և ֆինանսական այլ կառույցների պարտատոմսերինը, կազմել է $3,17 տրլն՝ 2010թ. արձանագրված $3,2 տրլն-ի և 2009թ. $3,91 տրլն-ի համեմատ։ Երեք տարվա ընթացքում պարտատոմսերի համաշխարհային շուկան անկում է ապրել՝ պայմանավորված պարտատոմսերի տեղաբաշխման պայմանների վատթարացմամբ։

Հատկանշական է, որ պարտատոմսերի թողարկումը կրճատել են հիմնականում ամերիկյան և եվրոպական ընկերությունները։ Այսպես՝ 2011թ. ամերիկյան կորպորացիաները թողարկել են $1,11 տրլն-ի պարտատոմս, մինչդեռ 2009թ.՝ $1,23 տրլն-ի։ Փոխարենը աճ է արձանագրել զարգացող երկրների պարտատոմսերի շուկան։ 2011թ. տվյալներով՝ Ռուսաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան կազմել է $31 մլրդ՝ 2010թ. $28 մլրդ-ի համեմատ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում