Գլխավոր Լրահոս

«Հալալ» այլընտրանք

Մուսուլմանները Facebook-ը Salamworld-ով են փոխելու

Համացանցում շուտով կհայտնվի նոր սոցցանց՝ հատուկ մուսուլմանների համար՝ Salamworld-ը։ Նախագծի հեղինակները խոստանում են ստեղծել իսլամի օրենքներին հավատարիմ՝ «հալալ» պորտալ։ Ծրագիրը ֆինանսավորում են գործարարներ Ռուսաստանից ու Ղազախստանից, հաղորդում է գերմանական Deutsche Welle ռադիոկայանը։

Նախագծի հեղինակները սոցցանցի թողարկումը նախատեսում են մուսուլմանների համար սրբազան ամսվա՝ Ռամադանի սկզբին (ըստ Գրիգորյան օրացույցի՝ այս հուլիսի վերջին)։ Հեղինակները խոստանում են նոր առցանց տարածք՝ «հավատարիմ համամուսուլմանական ընտանեկան արժեքներին»։ Սոցցանցի հաջողությանը պետք է նպաստի այն, որ ամբողջ աշխարհի մուսուլմանների 54%-ը մինչև 25 տարեկան երիտասարդներ են։ Առաջիկա երեք տարում ակնկալվում է ներգրավել 30-50 մլն օգտատեր։

Salamworld-ի թողարկմանն ակտիվ նախապատրաստվում են Ստամբուլում, Մոսկվայում և Կահիրեում, կայքի ստեղծման աշխատանքներում ներգրավված են 12 երկրի աշխատակիցներ։ Սոցցանցը կգործարկվի անգլերեն, արաբերեն, ռուսերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն, մալայերեն, ուրդու տարբերակներով։

Նախագծի հեղինակների հավաստմամբ՝ Salamworld-ն առաջին հերթին բիզնես նախագիծ է, սակայն սոցիալական ենթատեքստով, որն ուղղված է «գլոբալ մուսուլմանական աշխարհի զարգացմանը»։

Հատկանշական է, որ Salamworld-ը մուսուլմանական լսարանին ուղղված ամենևին էլ առաջին ինտերնետային նախագիծը չէ։ 2011թ. փետրվարին՝ ավելի քան վեց տարի գործելուց հետո, ֆինանսական խնդիրների և ներդրողներ չգտնելու պատճառով փակվեց իսլամական առաջին սոցցանցը՝ Muxlim.com-ը։ Նույն կերպ 2011թ. հարկադրված էր փակվել ImHalal.com որոնողական կայքը։

Փորձագետների կարծիքով՝ հստակ չէ, թե ինչպես է նոր սոցցանցը մտադիր ներգրավել մուսուլման երիտասարդությանը, որն արդեն իսկ օգտվում է նմանատիպ այլ կայքերից։ Ի դեպ՝ ըստ Salamworld-ի հաշվարկների՝ միայն Facebook-ում գրանցված է ավելի քան 300 մլն մուսուլման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում