Գլխավոր Լրահոս

Թռիչք բարձրությունից

Ոսկու համաշխարհային գներն այժմ պետք է բարձրանան, որպեսզի հետո անկում ապրեն

Ոսկին շարունակում է մնալ համաշխարհային գլխավոր պաշտպանական ակտիվը, անգամ այն դեպքում, երբ այս շուկան ինքնին ծայրահեղ անկայուն և սպեկուլյատիվ է։ Ոսկին թանկանալ սկսեց 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո՝ մեծացնելով նաև շուկայի անկայունությունը։ Առաջիկայում ոսկու գները կրկին կբարձրանան ու կտրուկ անկում կապրեն սպեկուլյատիվ ճնշման պայմաններում։ Հենց այդ պահին էլ կգա թանկարժեք մետաղը ներդրումների նպատակով գնելու ժամանակը, գրում է ռուսական «Ֆինմարկետ» տեղեկատվական-վերլուծական պորտալը։

Այժմ ոսկու գինը կրկին նվազում է. փետրվարի վերջին արձանագրած պատմական առավելագույնի համեմատ անկումը մոտ 6% է։ Երեկ առևտրային հարթակներում ոսկին գնանշվում էր 1702 $/տրոյ. ունցիա մակարդակում։

Գների նվազման ավանդական պատճառաբանությունը մակրոտնտեսական տվյալներն են. «ԱՄՆ-ի դրական վիճակագրական տվյալները համաշխարհային տնտեսությանն այս տարի կայուն աճ են խոստանում։ Ավելին՝ ներդրողներին ոգևորում են Եվրոպայից ստացվող նորությունները։ Ոսկու էժանացմանը նպաստում է նաև դոլարի ամրապնդումը»։

 

Այդուհանդերձ, ակնհայտ է սպեկուլատիվ գործոնի ազդեցությունը. փետրվարի 29-ին մեկ օրում ոսկու գինը նվազեց $100-ով, թեև ավելի ուշ մի փոքր վերագրավեց դիրքերը։ Այդուհանդերձ, դրան չհաջորդեցին խոշոր ներդրողների կողմից ոսկու մեծ վաճառքներ, գրում է McClellan վերլուծական ընկերության փորձագետ Թոմ Մակ-Քլիլանը։ Ոսկու ձուլակտորների գնումներում մասնագիտացած SPDR Goldshares և iShares COMEX Gold Trust խոշորագույն ֆոնդերի ակտիվներն այս ընթացքում միայն աճում էին։ Գների անկումը գործնականում նրանց համար ազդակ էր՝ թանկարժեք այս մետաղը գնելու համար։

Մակ-Քլիլանի կարծիքով՝ սա նոր ցիկլի սկիզբ է, որը վերջին շրջանում կրկնվում է ժամացույցի ճշգրտությամբ. սկզբում տեղի է ունենում գների անկում, որը ներդրողները, խոշոր ֆոնդերի միջոցով, գնահատում են որպես մեծ գումարներ վաստակելու հարմար պահ։ Գները կրկին արագ աճում են, այնուհետ՝ կտրուկ նվազում. ֆոնդերը ֆիքսում են շահույթը և վաճառում ակտիվները։ Մանր ներդրողները խուճապի են մատնվում, որոնց հաշվին էլ սկսում են գումարներ աշխատել մյուս ներդրողները՝ թանկարժեք մետաղը գնելով ամենացածր գնով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ոսկու գինը բարձրացավ մինչև 1900 $/տրոյ. ունցիա, այնուհետ մի փոքր նվազեց, և թանկարժեք մետաղը կրկին հայտնվեց ներդրողների ուշադրության կենտրոնում։ Իսկ ահա դեկտեմբերին սկսվեց գնային անկումը։ Մակ-Քլիլանը, ելնելով անցյալի փորձից, այժմ կրկին շուկայի անկում է ակնկալում։ Ազդանշանը կրկին ֆոնդերը կտան՝ կտրուկ նվազեցնելով պահանջարկը ոսկու նկատմամբ։ Ուստի՝ փորձագետը խորհուրդ է տալիս նախապատրաստվել ոսկու գնումների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում