Գլխավոր Լրահոս

Daimler-ը խմբագրել է Wikipedia-ն

Ավտոկոնցեռնի աշխատակիցները հանրագիտարանում շտկել են ընկերության վարկանիշը

Wikipedia առցանց հանրագիտարանում գերմանական Daimler AG կոնցեռնի մասին հոդվածից հեռացվել է ավտոարտադրողի լոբբիստական քաղաքականությունը քննադատող պարբերությունը։ Փոփոխությունը կատարվել է Daimler-ին պատկանող IP-հասցեից։ Հատկանշական է, որ գերմանական ավտոկոնցեռնը միակը չէ, որի աշխատակիցները միջամտում են ընկերության «վիրտուալ վարկանիշի» բարձրացման փորձերին։

Գերմանական Spiegel Online կայքի հաղորդմամբ՝ փետրվարի 22-ին Wikipedia-ում Daimler-ի մասին հոդվածից անհետացել է Lobbying ենթավերնագրով պարբերությունը։ Այն Daimler-ի, BMW-ի ու Porsche-ի՝ 2007թ. ստացած ոչ այնքան պատվաբեր Worst EU Lobby Award մրցանակի մասին է, որին ընկերություններն արժանացել էին CO2-ի արտանետումների կրճատմանն ուղղված արշավի տապալման համար։

Wikipedia-ում հոդվածների խմբագրումը արտասովոր երևույթ չէ, քանի որ հանրագիտարանում նյութերի ստեղծմանը կարող է մասնակցել ցանկացած մարդ, ընդ որում՝ դրա համար գրանցումը պարտադիր պայման չէ։ Daimler-ի դեպքում ուշագրավն այն է, որ փոփոխությունը կատարվել էր հենց ընկերությանը պատկանող IP-հասցեից։

Գերմանական ավտոարտադրողը հերքել է, թե շտկումները կատարվել են ընկերության ղեկավարության հրահանգով։ Սա, ամենայն հավանականությամբ, եղել է աշխատակիցներից մեկի նախաձեռնությունը։ Այս փաստի օգտին է խոսում նաև այն, որ գրեթե նույն ժամին նույն այդ հասցեից հանրագիտարանում խմբագրվել են ավտոարտադրության հետ առնչություն չունեցող մի շարք այլ հոդվածներ։ Ավելի ուշ Daimler-ի մասին հոդվածի հին տարբերակը վերականգնվել է Wikipedia-ի այլ օգտատիրոջ կողմից։

Սեփական վարկանիշի բարձրացմանն ուղղված փորձեր Daimler-ը նախկինում էլ է ձեռնարկել։ Այսպես՝ 2005-2006 թթ. Wikipedia-ում 24 անգամ խմբագրվել են հոդվածները, որոնցում խոսվում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին ընկերության գործարաններում համակենտրոնացման ճամբարների կալանավորների աշխատուժի օգտագործման մասին։

Հատկանշական է, որ Daimler-ը միակ ընկերությունը չէ, որը Wikipedia-ում առկա տեղեկատվության մանիպուլացիայի փորձեր է կատարում։ Ըստ գերմանացի փորձագետների՝ նման քայլի է դիմում գերմանական DAX ինդեքսում ընդգրկված յուրաքանչյուր երրորդ կոնցեռնը։ Հիմնականում ջնջվում են նացիստների (BASF և MAN), Իրաքի պատերազմի (Deutsche Post) հետ առնչությունների մասին, ինչպես նաև քննադատական բնույթի հոդվածները։ Հաճախ Wikipedia-ում առկա հոդվածները փոխարինվում են ընկերությունների մասին գովազդային տեքստերով (Siemens, Bayer, Volkswagen)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում