Գլխավոր Լրահոս

Չինացիները շքեղացնում են շուկան

Արվեստի գործերի 30%-ն ի վերջո Չինաստանում է հայտնվելու

Արվեստի գործերի շուկայի համաշխարհային առաջատարի տիտղոսը ԱՄՆ-ը զիջել է Չինաստանին։ 2011թ. շուկայի 30% մասնաբաժինն իրենց ձեռքում են կենտրոնացրել չինացի կոլեկցիոներները, վկայում են Մաաստրիխտում Դասական և ժամանակակից արվեստի Tefaf միջազգային 25-րդ տոնավաճառի ընթացքում հրապարակված զեկույցի տվյալները։

Իռլանդացի տնտեսագետ Քլեր Մաք-էնդրյուի պատրաստած զեկույցը փաստում է, որ 2010թ. Չինաստանի արվեստի գործերի շուկան աճել է 177%-ով, 2011թ.՝ ևս 64%-ով։ ԱՄՆ-ի շուկան, ընդհակառակը, անցած տարի կրճատվել է 6%-ով։ Այժմ համաշխարհային շուկայում Չինաստանի մասնաբաժինը 30% է, Միացյալ Նահանգներինը՝ 29% (նախորդ ցուցանիշը՝ 34%)։ Երրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ շուկայի 22% մասնաբաժնով։ Ընդ որում՝ չինացիներին հաջողվել է անգլիացիներից առաջ անցնել միայն վերջերս՝ 2010թ.։

Եվրամիության բոլոր երկրների ընդհանուր մասնաբաժինը 34% է, այսինքն՝ եվրոպացիները դեռ գերազանցում են Չինաստանի ցուցանիշը։ Ուշագրավ է, որ Հին աշխարհի երկրների մեծ մասի ցուցանիշները շարունակում են նվազել։ Այսպես՝ չորրորդ տեղում Ֆրանսիան է՝ 6% մասնաբաժնով, հինգերորդում՝ Գերմանիան՝ 2%-ով։

Արվեստի գործերի համաշխարհային շուկայում Չինաստանի կտրուկ վերելքը առաջին հերթին պայմանավորված է բնակչության բարեկեցության աճով, արվեստի գործերի ազգային հզոր շուկայով, ինչպես նաև այն «անհոգ շռայլությամբ», որով չինացիները գնում են գործերը, նշում են փորձագետները։

Զեկույցում նշվում է, որ արվեստի գործերի չինական շուկան ոչ միայն որոշակիորեն մեկուսացած է, այլև լի տեղական կարգավորիչների անկանխատեսելի որոշումներով։ Ընդ որում՝ գերբարձր գներն այստեղ փոխհատուցվում են չինացիների հայտնի անկանխատեսելիությամբ, որն ի հայտ է գալիս հաշիվների վճարման ժամանակ։ 250 աճուրդային տների հարցման համաձայն՝ 2010թ. աշնանային սեզոնի ընթացքում սահմանված ժամկետում չի վճարվել աճուրդային գնումների 40%-ը՝ ավելի քան €1,2 մլն ընդհանուր արժողությամբ։ Չինացիները, որպես կանոն, նախ գնման առաջարկ են ներկայացնում, իսկ հետո սկսում են բանակցել վերջնական գնի շուրջ։

Զեկույցում ներկայացվում են նաև արվեստի գործերի շուկայի զարգացման վերջին 25 տարվա միտումները։ Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 1991թ., երբ շուկայի գլոբալ ծավալը հասել է $10 մլրդ-ի։ Ռեկորդային առավելագույնը գրանցվել է 2007թ.՝ $66 մլրդ-ի գնումներ, 2011թ. համապատասխան ցուցանիշը $64,1 մլրդ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում