Գլխավոր Լրահոս

Արդար չէ

Երկրին ու տնտեսությանը չի հավատում ամերիկացիների կեսից ավելին

Աշխատունակ ամերիկացիների երկու երրորդի կարծիքով՝ ԱՄՆ-ի տնտեսական մոդելը երկրի քաղաքացիների մեծամասնության օգտին չէ։ Ավելին՝ ամերիկացիների կեսից ավելին հայտարարել է, թե պատրաստ չէ խնայողությունները ներդնել բարձրռիսկային ակտիվներում, չնայած ԱՄՆ-ի ֆինանսական համակարգը կախված է նման ներդրումներից։ Այսպիսի տվյալներ է պարունակում բրիտանական Absolute Strategy Research-ի ուսումնասիրությունը։

Ամերիկացիները դժգոհել են առավելապես ազնվության և արդարության բացակայությունից։ Նրանց միայն 20%-ն է այն կարծիքի, թե հարստությունը և եկամուտներն արդար են բաշխվում։ Ավելին՝ շատերը կարծում են, որ ԱՄՆ-ում հավասար հնարավորություններ չկան, և աշխատավարձի չափը պայմանավորված չէ ո՛չ աշխատասիրությամբ և ո՛չ էլ մասնագիտական ունակություններով։

Հարցման տվյալները վկայում են նաև, որ ԱՄՆ-ի տնտեսական մոդելի հեռանկարներն անհանգստացնում են հասարակության բոլոր շերտերին։ Համեմատաբար հարուստ և կրթված ամերիկացիներն առավել հոռետես են ազգային տնտեսության հնարավորությունների հարցում։

Հատկանշական է, որ տնտեսական ներկայիս համակարգի դեմ են դեմոկրատների 77%-ը, հանրապետականների՝ 66%-ը և անկախ թեկնածուների կողմնակիցների 51%-ը։ Ըստ հարցման տվյալների՝ նվազել է նաև ԱՄՆ-ի քաղաքացիների՝ ֆինանսական ռիսկերին դիմակայելու կարողությունը։ Եթե 2009թ. հունիսին խնայողությունները պատրաստ էին ռիսկի ենթարկել ամերիկացիների 37%-ը, ներկայում արդեն՝ 31%-ը։ Ընդ որում՝ հարցվածների 51%-ը մտադիր չէ նաև ռիսկային ներդրումներ անել, մինչդեռ 2009թ. այսպիսի մարդկանց թիվը 40% էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում