Գլխավոր Լրահոս

Կրթության բեռը

Ուսումնական վարկերի խնդիրը՝ «Գրավի՛ր Ուոլ սթրիթ»-ի համատեքստում

2011թ. վերջին ամերիկացիների՝ կրթական վարկերի դիմաց կուտակած պարտքի ծավալը գերազանցել է $1 տրլն-ը, նախօրեին հայտարարել է ԱՄՆ-ի Սպառողների ֆինանսական շահերի պաշտպանության պետական գործակալությունը (Consumer Financial Protection Bureau)։ Ի դեպ՝ այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է պաշտոնական նախկին գնահատումները, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը։ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի ավելի վաղ տված գնահատականը 16%-ով զիջում է ներկայիս ցուցանիշին։

Գործակալությունը պարտքի կուտակմանը նպաստող մի քանի պատճառ է առանձնացրել։ Նախ՝ գործազրկության բարձր մակարդակի պայմաններում ավելացել է բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող ամերիկացիների թիվը, քանի որ այն մեծացնում է շանսերն աշխատաշուկայում։ Բուհերը, իրենց հերթին, բարձրացրել են ուսումնառության վճարները՝ վկայակոչելով պետական ֆինանսավորման կրճատումը։

Բացի այդ՝ աճել են նախորդ վարկերի տոկոսադրույքները, քանի որ նախկին ուսանողների մեծ մասը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում ժամանակին վճարումներ կատարել։ Կրթական վարկերի պատճառով բազմաթիվ ամերիկացիներ հետաձգել են անգամ բնակարանների ձեռքբերումը՝ այդպիսով խոչընդոտելով ԱՄՆ-ի բնակարանային շուկայի վերականգնումը, նշում են գործակալության փորձագետները։

Հատկանշական է, որ Միացյալ Նահանգներում ուսումնական վարկերի վճարումների հարցը վաղուց արդեն տեղափոխվել է քաղաքական հարթություն։ Այն կարևոր տեղ էր գրավում հատկապես «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժման մասնակիցների պահանջների ցանկում։ «Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որ յուրաքանչյուր ամերիկացու համար հասանելի լինի բարձրագույն կրթությունը»,– 2011թ. հոկտեմբերին Դենվերում հայտարարում էր ԱՄՆ-ի նախագահը՝ ներկայացնելով այս ոլորտում օրենսդրական իր նախաձեռնությունը։

Վերջինս նախատեսում էր 2012-ից կրթական վարկերի դիմաց կատարվող վճարումները սահմանափակել ուսանողների եկամուտների 10%-ի չափով։ Միաժամանակ՝ Օբաման առաջարկում էր նվազեցնել ուսանողական փոխառությունների տոկոսադրույքը։ «Այս նախաձեռնությունը մի քանի միլիոն ուսանողի հնարավորություն կտա ամսական մի քանի հարյուր դոլար խնայել»,– հայտարարում էր Օբաման։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի միջին վիճակագրական ուսանողի պարտքը բուհն ավարտելուց հետո $24 հազ. է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում