Գլխավոր Լրահոս

Աղբը կփրկի սնանկացումից

ԱՄՆ-ի փոստային ծառայությունը մտադիր է մեկ միլիարդ վաստակել junk mail-ի հաշվին

ԱՄՆ-ի փոստային ծառայությունը (United States Postal Service, USPS) փոքր ընկերություններին կոչ է արել ավելացնել գովազդային նյութերի առաքումների քանակը։ Փոստային այսպիսի առաքումներն անվանվում են junk mail՝ «աղբային փոստ»։

Անցած տարվա ապրիլին USPS-ը հատուկ ծրագրի թողարկեց՝ Every Door Direct Mail, որը թույլ է տալիս փոստի հաճախորդներին առցանց գովազդային հայտարարություններ ստեղծել։ Նմանատիպ մեկ հայտարարության առաքման դիմաց USPS-ն այնուհետև գանձում է 14,5 ցենտ։ 2011թ. ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում փոստի՝ այս նախագծից ստացված հասույթը կազմել է $153 մլն։ 2012թ. USPS-ն ակնկալում է ծրագրի շրջանակում $750-800 մլն վաստակել։

USPS-ի նոր նախագիծը նպատակ ուներ կրճատել ընկերության բազմամյա վնասները։ Նշենք, որ 2011 ֆինանսական տարին (ավարտվել է սեպտեմբերի 30-ին) USPS-ը փակել է $5,1 մլրդ վնասով։ USPS-ում նշել են, որ եթե ծառայությունը պետական աջակցություն չստանա, 2012 ֆինտարվա վերջին պարզապես առանց գումարային միջոցների կմնա։

ԱՄՆ-ի փոստային ծառայության վնասները, 2008-ից հետո, կազմել են ընդհանուր առմամբ $20 մլրդ։ Բիզնեսի օպտիմալացման նպատակով USPS-ը որոշել է փակել ծառայության մոտ 200 մասնաճյուղ, հրաժարվել շաբաթ օրը փոստի առաքումից և 7,5 հազ. աշխատատեղ կրճատել։

2011թ. նոյեմբերին ԱՄՆ-ի Սենատ էր ներկայացվել USPS-ի բարեփոխման ծրագիրը, որն առաջարկում էր գերատեսչությանն իրավունք վերապահել նամակներից բացի զբաղվել ալկոհոլի, գարեջրի և գինու առաքմամբ։ Ներկայում այս ապրանքատեսակների առաքմամբ զբաղվում են սուրհանդակային FedEx և UPS (United Parcel Service) ծառայությունները։

Ի դեպ՝ օրերս հայտնի է դարձել, որ UPS-ը մտադիր է €5,16 մլրդ-ով ձեռք բերել հոլանդական իր մրցակցին՝ TNT Express-ին։ Գործարքի արդյունքում կստեղծվի տարեկան €45 մլրդ շրջանառությամբ գլոբալ լոգիստիկ ընկերություն։ Հասույթի մոտ 36%-ը միավորված ընկերությունը մտադիր է ստանալ ԱՄՆ-ի սահմաններից դուրս։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում