Գլխավոր Լրահոս

Բուհերից սուպերը Հարվարդն է

The Times-ը չափել է բուհական հսկաների հեղինակությունը

Բրիտանական The Times պարբերականի՝ Բուհերի հեղինակության համաշխարհային վարկանիշն (World Reputation Rankings) այս տարի գլխավորել է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանը։ Բուհերի առաջին վեցնյակը, որը ներառում է բացառապես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համալսարանները, վարկանիշի հեղինակների կողմից ստացել է «համաշխարհային սուպերբրենդներ» անվանումը։

Բուհերի հեղինակության վարկանիշը մշակվել է 2011թ.՝ որպես պարբերականի ամենամյա World University Rankings վարկանիշի հավելված, որը կազմվում է փորձագիտական խմբի կողմից։ World Reputation Rankings-ն այս անգամ կազմվել է կրթության ոլորտի 17 հազ. 500 մասնագետների շրջանում անցկացված հարցումների հիման վրա։ «Մեծ ժյուրիի» անդամ դառնալու հիմնական պայման է եղել «գործող գիտնականի» հրապարակումներին հղումների քանակը։

Հարցված գործող գիտնականների մեծ մասը՝ 44%-ը, ներկայացրել է Հյուսիսային և Հարավային Ամերիկան, 28%-ը՝ Եվրոպան, 25%-ը՝ Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները։ Հարցման ընթացքում գիտնականները նշել են 15 լավագույն այն համալսարանների անունները, որտեղ հետազոտություններ են իրականացվում իրենց հետաքրքրող բնագավառներում։ Վարկանիշի կազմման հիմնական չափորոշիչների թվում են նաև բուհի ուսումնական և հետազոտական ծրագրերի մակարդակը, գիտական հրապարակումներին հղումների, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների և դասախոսների քանակը։

Վարկանիշում ընդգրկված 100 բուհերի մեծ մասը գտնվում է ԱՄՆ-ում՝ 44 բուհ, երկրորդ տեղում մեծ Բրիտանիան է՝ 10 բուհով, ընդ որում՝ այս տարի բրիտանական բուհերի թիվը, անցած տարվա համեմատ, նվազել է չորս անգամ։

Վարկանիշի հեղինակների կարծիքով՝ այս տարվա հիմնական միտումը ասիական բուհերի դիրքերի բարելավումն է։ Այսպես՝ վարկանիշում ընդգրկվել են ճապոնական հինգ, չինական երկու, հարավկորեական և սինգապուրյան մեկական բուհեր։ Վարկանիշում առաջին անգամ հայտնվել են նաև Իսրայելը (Թել Ավիվի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան), Թուրքիան (Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարան) և Բրազիլիան (Սան Պաուլոյի համալսարան) ներկայացնող բուհեր։

Նիդեռլանդները վարկանիշում ներկայացված է 5 բուհով, Գերմանիան և Ֆրանսիան՝ 4-ական բուհերով, Շվեդիան և Շվեյցարիան՝ 3-ական։ Ուշագրավ է, որ այս տարի ռուսական որևէ բուհ վարկանիշում ընդգրկված չէ։ Անցած տարի Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը World Reputation Rankings-ում զբաղեցնում էր 33-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում