Գլխավոր Լրահոս

Կներկայացնի իր հաստատմանը

Մեդվեդևի փոխարեն ՌԴ նոր կառավարությունը կձևավորի Պուտինը

Ռուսաստանի նոր կառավարության կազմը կարող է հրապարակվել մինչև մայիսի 7-ը՝ նախքան երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունն ու Դմիտրի Մեդվեդևի՝ վարչապետի պաշտոնին նշանակվելը, գրում է ռուսական RBC daily պարբերականը՝ վկայակոչելով գործող վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Ավելի վաղ Կրեմլում վստահեցնում էին, որ կառավարության կազմն ու կառուցվածքը հրապարակվելու են միայն Պուտինի երդմնակալության արարողությունից հետո։ Այդպիսով՝ նախարարների նոր կաբինետի կազմը պետք է հրապարակեր ապագա վարչապետը։ Սակայն, ինչպես երևում է, Պուտինը որոշել է անձամբ վերաբաշխել պարտականությունները կառավարության անդամների միջև և արդեն այդ տեսքով այն փոխանցել իրավահաջորդին։

«Վլադիմիր Պուտինը կառավարության նոր կառուցվածքն ու կազմը կներկայացնի նախքան իր երդմնակալության արարողությունը»,– տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հնարավոր է՝ կառավարության նոր կազմը Պուտինը մասամբ հրապարակի արդեն ապրիլի 11-ին՝ ՌԴ Պետդումայի առջև վարչապետի պաշտոնում իր վերջին հաշվետվության ժամանակ։ Պեսկովը նաև վստահեցրել է, որ այս հաշվետվությունը չի սահմանափակվի միայն 2011թ. արդյունքների ամփոփմամբ՝ հաշվի առնելով գործող վարչապետի՝ նախագահ ընտրվելու հանգամանքը։

RBC daily-ն գրում է, որ կառավարության ձևավորումը, մինչև իշխող տանդեմի փոխատեղումը, ինչ-որ առումով իմաստավորված է։ Ըստ օրենսդրության՝ գործադիր իշխանության դաշնային մարմինների կառուցվածքի և փոխվարչապետերի ու դաշնային նախարարների նշանակման և պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկները նախագահի հաստատմանը ներկայացնում է վարչապետը։ Իսկ կառավարության անդամների միջև պարտականությունների բաշխումն արդեն վարչապետի իրավասությունների շրջանակում է։

Ռուսաստանի «Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն»-ի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինի կարծիքով՝ Պուտինի շտապողականությունը կարելի է երկու գործոնով պայմանավորել։ Առաջին՝ նա ցանկանում է հնարավորինս արագ վերջ դնել կաբինետային պատերազմներին։ Երկրորդ՝ ցանկանում է պահպանել կառավարության ժառանգականությունը։

«Իհարկե, այնտեղ կլինեն նաև նոր դեմքեր, կմիավորվեն որոշ նախարարություններ պարզապես այն պատճառով, որ հասարակությունը փոփոխություններ է ակնկալում»,– նշել է փորձագետը։ Այդուհանդերձ, եթե Մեդվեդևն անցյալ տարի հայտարարում էր «նոր ու երիտասարդ թիմ» ստեղծելու անհրաժեշտության մասին, Պուտինն այս տարի պարզապես կարևորում է կայունության պահպանման անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում