Գլխավոր Լրահոս

Բյուջետային Express

Iberia-ն մայր ընկերությունից նոր ավիափոխադրող է առանձնացրել

Իսպանական Iberia ավիաընկերության նոր՝ Iberia Express բյուջետային ավիափոխադրողը նախօրեին առաջին թռիչքն է իրականացրել, հաղորդում է ֆրանսիական Agence France-Presse գործակալությունը։ Այս լուրն ուշագրավ է Iberia-ի աշխատակիցների՝ փետրվարից շարունակվող անժամկետ գործադուլի ֆոնին։

Բյուջետային նոր ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի 17 ուղղությունով։ Ակնկալվում է, որ ընթացիկ տարում դրանց թիվը կհասնի 20-ի, ուղևորահոսքը կգերազանցի 2,5 մլն-ը։ Նոր ավիափոխադրողի տնօրինմանը մայր ընկերությունը 14 ինքնաթիռ կհանձնի, ընկերությունում 500 աշխատատեղ կստեղծվի։

Iberia-ի ղեկավարությունը նպատակ ունի բյուջետային ավիափոխադրողի միջոցով ընկերության վնասաբեր չվերթները կրկին շահութաբեր դարձնել։ Խոսքը, առաջին հերթին, ոչ մեծ հեռավորության չվերթների մասին է։ Iberia-ում բյուջետային ավիափոխադրողից €100 մլն-ի հավելյալ եկամուտ են ակնկալում։ Ընդ որում՝ այս ցուցանիշը բավական ուշագրավ է ավիափոխադրումների գլոբալ շուկայի հոռետեսական կանխատեսումների ֆոնին։

Այսպես' Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (International Air Transport Association, IATA) վերջին՝ մարտյան կանխատեսման համաձայն՝ 2012թ. ավիաընկերությունների վառելիքային ընդհանուր ծախսերը կկազմեն $214 մլրդ։ Ըստ IATA-ի՝ ավիակերոսինի մասնաբաժինը կկազմի ավիաընկերությունների գործառնական բոլոր ծախսերի 34%-ը։ Ասոցիացիայի փորձագետների կարծիքով՝ ներկայում ավիաընկերությունների բնականոն գործունեության գլխավոր խոչընդոտը նավթի բարձր գներն են։ IATA-ն, բացի այդ, վերանայել է ավիաընկերություններին այս տարվա շահույթի կանխատեսումը՝ այն դեկտեմբերին նշվող $3,5 մլրդ-ից նվազեցնելով մինչև $3 մլրդ։

Iberia-ի ղեկավարությունը հայտարարել է, որ բյուջետային ավիափոխադրողի ստեղծումը որևէ կերպ չի անդրադառնա մայր ընկերության աշխատակիցների վրա։ Մյուս կողմից՝ ավիաընկերության արհմիությունը դեմ է հանդես եկել Iberia Express-ի ստեղծմանը՝ պնդելով, որ այս քայլը կհանգեցնի ոչ միայն ավիաընկերության անձնակազմի, այլև աշխատավարձերի կրճատմանը։ Հատկանշական է՝ փետրվարից շարունակվող գործադուլների պատճառով Iberia-ն բազմիցս հարկադրված է եղել հետաձգել չվերթները։

Նշենք, որ Iberia Express-ի մեկ ուղղությամբ ավիատոմսերը €25 և ավելի կարժենան։

Ի դեպ՝ երեկ հայտնի է դարձել, որ Ավստրալիայի խոշորագույն Qantas և չինական China Eastern Airlines ավիաընկերությունները ևս մտադիր են համատեղ բյուջետային ավիափոխադրող ստեղծել, որը կկենտրոնանա առավելապես դեպի Չինաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա չվերթների ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում