Գլխավոր Լրահոս

Ընկերությո՞ւն՝ աշխատավայրո՞ւմ

Ամենաընկերասեր մասնագիտությունների ցանկում առաջատարը բուժքույրերն են

Աշխատավայրում ընկերություն անե՞լ, թե՞ ոչ։ Ռուսական Superjob.ru պորտալի՝ 35 մասնագիտություն ներկայացնող 7000 մարդու շրջանում անցկացրած հարցման տվյալները վկայում են, որ գործընկերների հետ հարաբերությունները ընկերության վերածելու գաղափարը հակասական արձագանքների է արժանանում տարբեր մասնագիտության տեր մարդկանց մոտ։

Հարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ աշխատավայրում ընկերությունն անհնար է, քանի որ գործընկերները մրցակցում են միմյանց հետ, յուրաքանչյուրն առաջ է մղում սեփական շահերը, ղեկավար-ենթակա հարաբերությունները չեն կարող իջնել պաշտոնական մակարդակից։ Բացի այդ՝ պետք է սահմանափակել շփումները գործընկերների միջև ու հրաժարվել սոցցանցերում ղեկավարների հետ վիրտուալ ընկերություն անելու մտքից։ Այսուհանդերձ, շատերը հակված են ընկեր համարել նրանց, ում հետ անցկացնում են աշխատանքային ժամերի ու օրվա մեծ մասը։

Հարցման տվյալները վկայում են, որ ամենաընկերասեր մասնագետները բուժքույրերը, համակարգչային օպերատորները և խորհրդատու վաճառողներն են։ Նրանք նախընտրում են գործընկերների հետ ընկերություն անել, քանի որ ժամանակի մեծ մասն անցկացնում են աշխատավայրում։

Հարցման արդյունքների համաձայն՝ ընկերասեր չեն ծրագրավորողները, ինչպես նաև ղեկավարները՝ անկախ մասնագիտությունից։ Ղեկավարների «միայնակ» լինելը պայմանավորված է նաև նրանով, որ աշխատակիցներից շատերը պարզապես վախենում են ընկերություն անել բարձր պաշտոն զբաղեցնողների հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում