Գլխավոր Լրահոս

Ի՞նչ են գրե­լու ի­րենց հու­շե­րում

ՀՀ նա­խա­գահ ­Սերժ ­Սարգս­յա­նը պե­տա­կան այ­ցով Սին­գա­պու­րում է:

63 կղզի­նե­րից բաղ­կա­ցած այս եր­կի­րը 1950-ա­կան­նե­րի հե­տամ­նաց ձկնոր­սա­կան պրո­վին­ցիա­յից մի քա­նի տաս­նամ­յա­կի ըն­թաց­քում դար­ձել է աշ­խար­հի ա­մե­նա­զար­գա­ցած երկր­նե­րից մե­կը: Սին­գա­պուր­յան հրաշ­քի հե­ղի­նա­կը այդ երկ­րի ա­ռա­ջին վար­չա­պետ Լի Կո­ւան Յուն է, ո­րը 1959-ից մինչև 1990-ը ութ ան­գամ ա­նընդ­մեջ զբա­ղեց­րել է վար­չա­պե­տի պաշ­տո­նը ու նաև դրա­նով ռե­կորդ սահ­մա­նել՝ դառ­նա­լով աշ­խար­հի ա­մե­նաեր­կա­րակ­յաց վար­չա­պե­տը: Հա­յաս­տա­նում, ի­հար­կե, այս ռե­կոր­դը կրկնել խոր­հուրդ չի տրվում, բայց Յո­ւի խոր­հուրդ­նե­րին ոչ թե խոս­քով, այլ գոր­ծով հետևել պա­հանջ­վում է:

Ե­րեկ Սին­գա­պու­րի նա­խա­գահ Թո­նի Տան Քեն Յա­մի ա­նու­նից ՀՀ նա­խա­գա­հի պատ­վին պե­տա­կան ընթ­րիք է մա­տուց­վել, ո­րի ըն­թաց­քում Սերժ Սարգս­յա­նը, հի­շե­լով Յո­ւի 2009թ. հա­յաս­տան­յան այ­ցի մա­սին, ա­սել է. «Տն­տե­սա­կան բա­րե­կե­ցու­թյուն և սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյուն ա­պա­հո­վող ազ­գա­յին մո­դե­լի ստեղծ­ման ա­ռու­մով Հա­յաս­տա­նը բազ­մա­թիվ դա­սեր ու­նի քա­ղե­լու սին­գա­պուր­յան փոր­ձից: Այս կա­պակ­ցու­թյամբ թույլ տվեք հի­շա­տա­կել պա­րոն Լի Կո­ւան Յո­ւի՝ Երևա­նում տված ի­մաս­տուն խոր­հուր­դը, ո­րը շատ վառ է մնա­ցել իմ հի­շո­ղու­թյան մեջ. «Դուք պետք է կրթեք մարդ­կանց, ստի­պեք ապ­րել և մ­տա­ծել ա­ռա­ջին կար­գի աշ­խար­հի քա­ղա­քա­ցու պես: Ձեր հա­յացքն ուղ­ղեք դե­պի Եվ­րո­պա, Ա­մե­րի­կա և, ես կա­սեի, դե­պի Արևել­յան Ա­սիա»: Մի՞­թե կա­րող էի չհետևել այս բյու­րեղ­յա խորհր­դին»:

1998թ. հրա­տա­րա­կած իր հու­շե­րի հաս­տա­փոր գրքում Լի Կո­ւան Յուն գրում է, որ Սին­գա­պու­րում չա­փա­հաս ե­րի­տա­սարդ­նե­րի մի նոր սե­րունդ կա, ո­րը ծնվել ու մե­ծա­ցել է բա­րե­կե­ցիկ, անվ­տանգ ու ա­պա­հով երկ­րում, և այդ սե­րուն­դը կա­րող է նույ­նիսկ մտա­ծել, որ ի­րե­րի է­վոլ­յու­ցիոն, ինք­նա­հոս զար­գաց­ման ճա­նա­պար­հով հենց այդ­պես էլ ի­րենք ապ­րե­լու էին: Իր հու­շե­րի նե­րա­ծա­կա­նում Յուն նշում է, որ հու­շե­րը գրում է, որ­պես­զի հենց այդ սե­րուն­դը ի­մա­նա, որ այն, ինչ ու­նի, ինք­նա­հոս չի ստաց­վել, դրա հետևում տի­տա­նա­կան աշ­խա­տանք ու նվի­րում կա:

Յուն, ինչ խոսք, ռազ­մա­վա­րա­կան մտա­ծող պե­տա­կան գոր­ծիչ էր, ո­րը ա­պա­գան տես­նում էր առն­վազն տաս­նամ­յակ­նե­րի կտրված­քով:

Արդ­յոք Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րը ա­պա­գան տես­նո՞ւմ են, չա­սենք տաս­նամ­յակ­նե­րի, բայց գո­նե ի­րենց ղե­կա­վար­ման ժամ­կե­տից դուրս: Ե­թե տես­նում են, ի­րենց սե­փա­կա՞ն, թե՞ երկ­րի ա­պա­գան են տես­նում: Ի՞նչ են գրե­լու մե՛ր ղե­կա­վար­նե­րը, երբ ար­դեն գա գրե­լու ժա­մա­նա­կը: Ի՞նչ պա­տաս­խան են տա­լու այն սերն­դին, ո­րի հետ խո­սում է Լի Կո­ւան Յուն:

Հա­յաս­տա­նի շար­քա­յին քա­ղա­քա­ցու հա­մար ե­րա­զանք է ոչ միայն Սին­գա­պու­րի պես պե­տու­թյուն ու­նե­նա­լը, այլև այն, որ ընդ­հան­րա­պես նման ցան­կու­թյուն ու­նե­նան երկ­րի ղե­կա­վար­նե­րը:Ի՞նչ են գրե­լու ի­րենց հու­շե­րում մե­րոնք:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում