Գլխավոր Լրահոս

Վերացնել բանկերի մենաշնորհը․ Չինաստանի վարչապետի կոչը

Վերացնել բանկերի մենաշնորհը․ Չինաստանի վարչապետի կոչը

Չինաստանում պետական բանկերի մենաշնորհը պետք է վերացվի, քանի որ այն խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը։ Այսպիսի հայատարարություն է արել Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբոն Չինաստանի Ազգային ռադիոյի եթերում։ Ըստ նրա՝ պետական բանկերը, որ վերահսկում են չինական շուկայի մեծ մասը, հեշտությամբ են գումարներ վաստակում, մինչդեռ ֆինանսական ոլորտ անհրաժեշտ է նաև մասնավոր ներդրողներ ներգրավվել։

Բրիտանական The Financial Times-ի հաղորդմամբ՝ Ցզյաբաոյի հայտարարությանը նախորդել է Չինաստանի կառվարության կողմից մի շարք միջոցառումների ձեռնարկումը, որոնոք զգալիորեն դյուրացնում են օտարկերյա ներդրողների մուտքը երկրի ֆինանսական շուկա։ Մասնավորապես՝ օտարերկրյա ներդրողներին թույլ է տրվել տարեկան մինչև $80 մլրդ-ի ներդրում կատարել՝ նախկին $30 մլրդ-ի փոխարեն։ Բացի այդ՝ ներդորղների համար դյուարցվել է յուանի գնման կարգը։

Չինաստանի ֆինանսական շուկան՝ ըստ ծավալի, վեցերորդն է աշխարհում և երկրորդը Ասիայում։ Այստեղ նա զիջում է միայն Ճապոնիային։ Շուկայի ավելի քան 70%-ը վերահսկում է այսպես կոչված «մեծ քառյակը»՝ գյուղատնտեսական, շինարարական, առևտրա-արդյունաբերակԱն բանկերը և Չինաստանի բանկը։ Երկրում գործում են նաև մասնավոր ֆինանսական և վարկային կազմակերպություններ։

Նշենք, որ Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ այս փետրվարին հրապարակված զեկույցի համաձայն՝ Չինաստանում ճգնաժամ կսկսվի, եթե երկրի կառավարությոuնը տնտեսական բարեփոխումներ չիրականացնի։ Ըստ  ՀԲ-ի՝ Չինաստանում կառավարության չափից ավելի մեծ մասնակցությունը երկրի տնտեսկան աճի վրա բացասական ազդեցություն է ունենում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում