Գլխավոր Լրահոս

Կուբան աստիճանաբար «մասնավորեցվում» է

Կուբան աստիճանաբար «մասնավորեցվում» է

Կուբայի կառավարությունը պետական ընկերությունները կհանձնի արտադրական կոոպերատիվներին՝ տնտեսությունում մասնավոր հատվածի դերը մեծացնելու նպատակով, հայտարարել է երկրի նախագահ Ռաուլ Կաստրոն Կուբայի պետական հեռուստատեսության եթերում։ Կոոպերատիվ սեփականություն դարձող ձեռնարկությունների անունները դեռ չեն բացահայտվում։

Ներկայում Կուբայում կոոպերատիվների տեսքով գոյություն ունեն զգալի թվով ռեստորաններ, գեղեցկության սրահներ և այլն։ Բարեփոխումների հեղինակը երկրի էկոնոմիկայի նախարար Մարինո Մուրիլիոն է, որն այս պաշտոնը ստանձնել է 2011թ. մարտին։

Կուբայի նախագահը նաև հայտարարել է, որ կղզուն գյուղատնտեսության ազատականացում է սպասվում, այդ թվում՝ հողատարածքների հանձնում ֆերմերներին՝ որպես մասնավոր սեփականություն։ Այդպիսով Կուբայի կառավարությունը ծրագրում է պարենային հատվածում ավելացնել արտադրության ծավալները և նվազեցնել երկրի կախվածությունը ներկրումից։ 2011թ. վերջին իշխանությունները բնակիչներին թույլատրել էին ազատ զբաղվել ավտոմեքենաների և անշարժ գույքի վաճառքով։

Պարենային կոոպերատիվները պետական ձեռնարկություններից տարբերվում են նրանով, որ դրանց ակտիվների կառավարումն իրականացնում են փայատերերը։

Ռաուլ Կաստրոն բազմիցս հայտարարել է կղզու տնտեսական համակարգի ազատականացման ծրագրերի մասին։ Երկրում արդեն վերացվել են  մասնավոր ձեռնարկատիրության մի շարք արգելքներ։ 2010թ. նա հայտարարել էր պետական հատվածում մինչև 2015թ. մեկ միլիոն աշխատատեղի կրճատման մասին, ինչը կազմում է Կուբայի պաշտոնապես զբաղված բնակիչների 20%-ը։

Տնտեսական բարեփոխումներին զուգահեռ՝ կղզում իրականացվում են նաև պետական ապարատի փոփոխություններ։ Այսպես, արդեն վերացվել է երեք նախարարություն՝ էներգետիկայի, բնական ռեսուրսների արդյունահանման և շաքարի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում